Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում․ «Ժողովուրդ»

5 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու կգնա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

ՔՊ-ական մեր աղբյուրները փոխանցում են, որ Միրզոյանը իրենց թիմի միակ անդամներից է, որ քիչ շփում ունի թիմի հետ ու կարելի է ասել սա հնարավորություններից մեկն է նրան հարցեր ուղղելու: ՔՊ-ականները մեզ պատմում են, որ Միրզոյանը մի կողմ է քաշվել, սկանդալային միջադեպերից թիմին չի պաշտպանում, այլ միայն իր աշխատանքով է զբղված:

«Ժողովուրդ» օրաթրթը տեղեկացավ, որ Արարատ Միրզոյանն անգամ հրաժարվել է ՔՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որևէ ձևով չխառնվի ՔՊ-ի ներսի «խարդավանքներին»: ՔՊ-յամերձ մեր աղբյուրները նշում են նաև, որ Միրզոյանը կապերը խզել է անգամ իր վաղեմի ընկերների հետ և այլևս թիմային մարդ չի համարվում:

Հիշեցնենք, որ նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատ Միրզոյանի ջանքով, «Էնթերփրայզ Արմենիա» բիզնես կենտրոնի տնօրեն է նշանակվել նրա կինը` Գոհար Աբաջյանը: Սա մի նոր ներդրումային գրավչության կենտրոն է որին թերևս սպառնում է կոռումպացված ԱՆԻՖ-ի ճակատագիրը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ»

Նվերը մոռացե՞լ էր հետը բերել ԱՄՆ-ից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱՄՆ պետքարտողար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հենց Զվարթնոց օդանավակայանում կարճ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի...

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավորների ներքին քննարկումների ընթացքում հնչել է...

Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ»

Սպասում են Սամվել Կարապետյանի հրավերին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրություններ կեղծելու մեջ մեղադրող Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին՝ կոչ անելով համախմբվել մեկ հարթակում։ Չնայած որոշ ուժեր արդեն ողջունել են...

Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»

Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հրապարակած նվերների հաշվառման ձևաթղթերից մեկում արձանագրված տեղեկությունը նոր հարցեր է առաջացրել պետական պաշտոնյաների և խոշոր բիզնեսի հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ։ «Ժողովուրդ»...

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը

Բաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները՝ նշելով, որ նրանք ելույթ են ունեցել դատարանի դահլիճում։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ չի ընդունում իր մեղքը: Նման...