Նիկոլ Անհողը տարրական աղանդավոր է, նրա հոգու տունը պետք է ման գալ այլ տեղերում, բայց ոչ ՀԱԵ-ում․ Գագիկ Համբարյան

4 Հունիսի, 2025

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ՄԱԿի-ի ամբիոնից աղանդավորական տեքստ էր ցիտում (լուսանկար)

Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական ստոր և լկտի արշավը սկսելուց հետո, Նիկոլ Անհողը որոշել է իր աղանդավոր լինելու վերաբերյալ խոսկացությունները հերքելու և ՀԱԵ-ի գործերին իր միջամտությունը պատճառաբանելու համար ներկայանալ որպես “ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ”…

Բազմիցս եմ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել լուսանկարներ, թե ինչպես վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Անհողն իր ֆեյսբուքյան էջի հետևողներին կոչ էր անում կարդալ Կյանքի խոսք աղանդի քարոզիչ ոմն Վահե Պետրոսյանի քարոզները… Հետաքրքիր է, քանի՞ ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդներ գիտեք, ովքեր քարոզում են Կյանքի խոսք աղանդը… Ես չգիտեմ ու ընդհանրապես, նման բան հնարավոր էլ չէ…

Հիշեցնեմ նաև Կյանքի խոսք աղանդի ակտիվիստների հետ բազում լուասնկարներ և տեսանյութեր ունեն նաև Նիկոլ Անհողի դուստրերը՝ Շուշանը և Արփին…

Այսօր հիշեցի, որ նախորդ տարի Նյու Յորքում մասնակցելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեյայի գագաթաժողովին կապիտուլյանտը ելույթ ունենալով ՄԱԿԻ-ի ամբիոնից կրկին “ապացուցեց”, որ ԱՂԱՆԴԱՎՈՐ է…

Այսպես՝ Նիկոլը Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը մեջբերեց… Բայց խնդիրը նրանում է, որ մեջբերված խոսքը ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ էր՝ «Սկզբում է Բանը, եւ Բանը Աստծու մօտ, եւ Բանը Աստուած էր», այլ «Եհովայի վկա» և նմանատիպ աղանդների կողմից գործածվող տարբերակով՝ «Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր»…

Հիմա հարց՝ իրեն ՀԱԵ-ի հավատարիմ հետևորդ համարող Նիկոլը ինչու՞ էր արհամարհում ՀԱԵ-ի կողմից կիրառվոր ձևը և մեջբերել էր “Եհովայի վկա” և այլ աղանդների կողմից կիրառվող ձևը…

Ի դեպ աղանդավորներին հատուկ բնորոշ ոճով Նիկոլը նաև խմբագրում է Աստվածաշունչը, որը ՀԱԵ-ում ընդունված չէ…

Օրինակ՝ 2019 թ-ի նոյեմբերի 17-ին Նիկոլ Անհողը իր ֆեյսբուքյան էջում «Տասը մնասի առակ»-ն էր մեջբերել, բայց խմբագրել էր Ղուկասի Ավետարանը և հանել էր 14-րդ կետը… Իսկ Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխի 14-րդ կետում ասվում է.”Բայց նրա համաքաղաքացիները ատում էին նրան. պատգամաւորներ ուղարկեցին նրա յետեւից եւ ասացին. “Մենք չենք կամենում, որ դա մեր վրայ թագաւորի” “: (Ավետարան Ըստ Ղուկասի 19:14)…

Այսքան ապացույցները, ենթադրաբար, բավ են, որ հասարակ մարդը հասկանա՝ Նիկոլ Անհողը տարրական աղանդավոր է, նրա հոգու տունը պետք է ման գալ այլ տեղերում, բայց ոչ ՀԱԵ-ում ու ում իրական նպատակն է քանդել և պղծել ՀԱԵ-ն…»։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...