Մի տրվեք էժանագին սադրանքների և իբր համարժեք հանգուցալուծումներ առաջարկեք․ Գևորգ Դանիելյան

3 Հունիսի, 2025

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբան Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու որևէ կրավորական քայլ, որքան էլ այն գայթակղիչ ու կառուցողական թվա, ինչի համակիրները՝ տարբեր շարժառիթներով կամ պարզապես զուտ ազնիվ մղումներով քիչ չեն, ոչ միայն չի դադարեցնի այս հակաեղեցական շարժումը, այլև պարարտ հող է ստեղծելու դրա համար: Այնպես որ, մի տրվեք էժանագին սադրանքների և իբր համարժեք հանգուցալուծումներ առաջարկեք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում, ըստ էության, պետականության առավել առանցքային հիմնասյուններից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը, ուստի իր հավատավոր զավակների միահամուռ ջանքերով կհաղթահարի այն և հընթացս կշարունակի ազգապահպան իր առաքելությունը:

Մեկ անգամ ևս, խնդրում եմ ընկալել, որ սա Երկրի ու ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների հաղթահարման հետ բացարձակապես որևէ առնչություն չունեցող արհեստական օրակարգ է, որով, ցավոք, գայթակղվել են ոչ միայն մեր հայրենակիցները, այլև ադրբեջանական հանրությունը: Զավեշտն այն է, որ ադրբեջանական ժողովուրդը ևս, մոռանալով իր բազում ներպետական հոգսերը, մեր հաշվին ակամա դարձել է իբր իրեն անչափ հուզող թեմայի հրճվող ունկինդիր:

Շնորհակալություն բոլոր այն քաղաքական ուժերին և անհատներին, որոնք այս օրերին դրսևորում են արժանապատիվ քաղաքացիական կեցվածք և ողջախողությամբ են ընկալում հակաեղեցական արշավն ու այդ առնչությամբ Հայ Եկեղեցու կեցվածքը:

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր պետականությանը …»

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...