Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ. Արշակ սրբազանի պատասխանը

3 Հունիսի, 2025

Ձեզ թվում է, որ գոյություն ունեն սխալ պատասխաններ, բայց գոյություն ունեն ավելի շատ սխալ հարցեր և սխալ հարցերը չեն կարող ունենալ պատասխաններ: Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է պարզել, թե արդյոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի, թե ոչ, ու եթե ունի երեխա, ապա նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։

«Սխալ հարցադրումները չեն կարող հնչեցվել, առավել ևս պատասխանատվություն ունեցող անձանց կողմից»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ իշխանությունները փորձեն գահընկեց անել Վեհափառ Հայրապետին, փոխարինել նրան՝ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը պատասխանեց. «Օրենսդրությունը իրենց նման հնարավորություն, իրավասություն վերապահո՞ւմ է։ Պետք է փորձել ջանքեր գործադրել օրենսդրության պահպանման համար։ Երբ որ անելիքներ լինեն, մենք այդ մասին հարմար նկատելու դեպքում, կբարձրաձայնենք

Ինչ վերաբերում է նրան, թե  մինչև ու՞ր պետք է հասցնի Փաշինյանը, որ եկեղեցին ավելի ռադիկալ արձագանք տա կասեցնելու համար իր դեմ ուղղված այս արշավը, նա արձագանքեց. «Գիտեք, մենք երբեք պատասխանները տալիս չենք առաջնորդվում պատասխանի բնույթի նկատմամբ շեշտադրումով։ Պատասխանը կլինի ռադիկալ, պատասխանը կլինի մեղմ… առանցքայինը այստեղ պատասխանի կամ գործողությունների արդյունավետությունն է։ Մի գործողություն կարող է դուք գնահատեք ռադիկալ, մյուսը չգնահատել»։

Իսկ կա՞ն կուսակրոն քահանաներ, որոնք խախտել են իրենց կուսակրոնության ուխտը, հարցին էլ, նշեց. «Ես այդ հարցը կոռեկտ հարց չեմ նկատում։ Կասկածի որդ կա որ նաև, որ ամուսնացած անձինք իրենց ամուսնական ուխտին հավատարիմ չեն։ Ընդհանուր կասկած կա։ Հիմա ես չգիտեմ ձեզանից որևէ մեկը ամուսնացած է կամ ամուսնացած չէ, բայց որքան կոռեկտ է նույն տիպի հարց ձևակերպեմ ես ձեզանից որևէ մեկին։ Դա ճիշտ հարցադրում չէ»։

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Մայր Աթոռը իրավապահներին կդիմի զրպարտանքներին իրավական գնահատական պահանջելու համար, Սրբազան հայրը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե անհրաժեշտ նկատվեց, չի բացառվում։ Իրավիճակի հետ կապված կհասկանանք հարմար նկատված մոտեցումները կցուցաբերվեն»։

Նմանատիպ նյութեր

5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

  «Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։ Ադրբեջանցին հատել է Հայաստանի...

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ...

Եղոյան Արմանը մի օր արմատախիլ է անելու Դաշնակցությունը, մյուս օրը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին․ Գեղամ Մանուկյան

  «Ճիշտն ասած, նախորդ ելույթից հետո բարիք դժվար է խոսել, բայց փորձեմ։ Ասեմ անկեղծ՝ ժամը 12-ին պետք է լինեմ Պռոշյանի զորաց պանթեոնում։ Այսօր լրանում է 44-օրյա պատերազմում Դաշնակցության կամավորական վաշտերի կողմից Վարագնաթաղի ազատագրման...

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում. Թրամփ

Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն կարող են ոչնչացվել Իրանի հետ հակամարտության ընթացքում։ Ինչպես հաղորդում է «CBS» հեռուստաալիքը՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ տեսնել հոյակապ հաղթանակ, դուք ուզում եք տեսնել հոյակապ հաղթանակ, որովհետև դա...

Ողորմի ձեր բարեկրթությունը․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին 

«Այսօր օրակարգում երկու հարց է, որոնցից մեկը վերաբերում է մեր Սուրբ Առաքելական Եկեղեցուն։ Եվ իրենք՝ Շաքիի դեպքերը շեղելու համար, որ մեր սահմանները սարքել են «պրախադնոյ դվոր», դրա փոխարեն եկել՝ կեղծ օրակարգով ուզում են սնել բոլորին։ Ձեր ՊՊԾ...