Մեզ համար կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը. Ոսկանյան

3 Հունիսի, 2025

«Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակության մեջ տարբեր ծագումնաբանության հետևանք ատելությունն ուղղորդում է դեպի Հայաստան և հայություն՝ դրան ավելացնելով նաև պետական մասնակցությամբ և ուղղակի խթանմամբ գեներացվող հակահայկականության հսկայական չափաբաժին»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա շարունակել է. «Սիներգիայի արդյունքում սա բերում է ոչ միայն նույն այդ վարչախմբի դիրքերի ամրապնդման երկրի ներսում, այլ նաև հակահայկականության և հայատյացության առանցքի շուրջ ներհասարակական համախմբման նկատելիորեն բարձր մակարդակի ապահովման, որը Բաքվի բռնապետին հնարավորություն է տալիս առաջ մղել նույնիսկ այնպիսի ակնհայտ ծավալապաշտական ծրագիր, ինչպիսին, հորինովի և շինծու «Արևմտյան Ադրբեջան» կոչեցյալն է։

Այս առումով, մեզ համար՝ որպես պետություն և ազգ, անհետաձգելի, խոշորագույն և կարևորագույն մեկ խնդիր կա միայն՝ թշնամական Ադրբեջանից եկող գոյութենական վտանգի և դրա ամբողջական չեզոքացման հարցը, այլ ոչ թե, ցավալիորեն, հենց Հայաստանում գեներացվող այն կեղծ, իսկ այժմ նաև անմաքուր օրակարգերը, որոնցով պարբերբարաբար թունավորում և էլ ավելի են պառակտում մեր հասարակությունը՝ նվազեցնելով Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժեղ Հայաստանում» երեկ երկար են քննարկել՝ հրապարակայի՞ն պատասխանել Փաշինյանի հայտարարությանը, որ եթե չհաջողվի համոզել ընդդիմությանը նոր սահմանադրության հարցում, արտահերթի կգնան, թե՞, այնուհանդերձ, խուսանավել, քանի դեռ հարցն օրակարգ չի մտել։...

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...