Արդյո՞ք առկա են եկեղեցականների մասով քրեական վարույթներ․ «Ժողովուրդ»

3 Հունիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, 30.05.2025 կատարել էր գրառում հետեւյալ բովանդակությամբ. «Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»:

Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Ենթադրվում է, որ իշխող զույգը ծանրակշիռ փաստեր ունի հոգեւորականների դեմ, եւ պատրաստվում է դրանք կիրառել, որեւէ կերպ հանրայնացնել, քննություն սկսել եւ այլն:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի առնչությամբ հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ Քննչական կոմիտե՝ հետեւյալ հարցերով.

  1. Արդյո՞ք առկա են եկեղեցական ծառայողների կողմից մանկապղծության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթ (ներ):
  2. Արդյո՞ք Սրբազան հայրերից որեւէ մեկի մասով կա նախաձեռնված քրեական վարույթ (ներ)՝ կուսակրոնության խոստումը դրժելու վերաբերյալ, այդ թվում եւ քեռու տիկնոջ հետ:

Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ նախաձեռնված քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն առկա չէ։

Իսկ ահա Քննչական կոմիտեն տվել է այսպիսի պատասխան. «ՀՀ Քննչական կոմիտեում քննվող վարույթներով ձեր կողմից մատնանշված դեպքերով առանձին հաշվառում չի իրականացվում։

Ինչ վերաբերում է հարցման 2-րդ կետում նշված տեղեկատվության տրամադրմանը, ապա հայտնում ենք, որ «կուսակրոնության խոստում դրժելը» հանցանք չի համարվում, եւ Քրեական օրենսգրքով նախատեսված չէ»:

Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ օդում կախված լուրերի մակարդակով ինչ-որ ձեւակերպումներ է շաղ տալիս, իսկ փաստերը չկան, կամ, որպես կոմպրոմատ, պահվում են հարմար պահի օգտագործվելու համար:

Իսկ թե ինչու է Փաշինյանը կրկին «հիշել» եկեղեցուն, դժվար չէ ենթադրել. նա արդեն սկսել է նախընտրական արշավը, եւ քանի որ «նախկին թալանչիների» թեման կորցրել է իր արդիականությունը, որպես «հակահերոս» գտել է եկեղեցուն, որտեղ գաղտնիությամբ պարուրված շատ բաներ կան, որոնք կհետաքրքրեն քաղաքացիներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերանը

100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերանը

Հայաստանում 100 տարեկանում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Լաչին Ստեփանյանը։ Այդ մասին հայտնել է Հայաստանի վետերանների միավորման մամուլի քարտուղար Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։ «Կյանքից հեռացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, ռազմաճակատային, բանաստեղծ Լաչին...

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր»

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում․ «Արմլուր»

Երեկ գիշեր Դավիթաշենում թեժ իրավիճակ է եղել։ Բնակիչները մարտաֆիլմ հիշեցնող կռվի են ականատես եղել ու կրակոցի ձայն լսել։ Ըստ բնակիչների՝ մի խումբ երիտասարդներ այս ու այն կողմ են վազել։ Միջադեպի մասնակիցները դեպքի վայրում մեքենաներ են թողել ու փախել, որոնք այս պահին...

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն»

Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու և ստանալու մեղադրանքով ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Տեսչական մարմնի աշխատակիցներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ «Գազպրոմ...

Փաշինյանը բանակի քեֆի է մասնակցել․ «Հրապարակ»

Փաշինյանը բանակի քեֆի է մասնակցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանի փոքր որդին` Զարեհը, օրեր առաջ ավարտել է զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն: Մեզ պատմեցին, որ Ղազարյաններն այդ կապակցությամբ մեծ խնջույք են կազմակերպել Իջեւանում, որին ներկա է եղել նաեւ...