Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի. Արթուր Սուքոյան

29 Մայիսի, 2025

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ոմանք, Նիկոլին տեսնելով, սկսեցին հավատալ Հիսուսի գոյությանը, իսկ ես՝ սատանայի։
Նրա պղծությունը վաղուց դուրս է եկել մարդկային չափման սահմաններից։ Նրա մտքերում չկա սխալ կամ մոլորություն, որը կարելի է ուղղել. նրա մտքերը պետք է պարզապես վառել, ոչնչացնել և տալ քամուն։ Սա գոյաբանական շեղում է՝ արժեքների և բնության դեմ ուղղված խեղում, որը ոչ միայն սրում է մեզ շրջապատող ծանր իրականությունը, այլև աղարտում է մարդկանց պատկերացումները բարիքի և մարդկայնության մասին։ Նա թունավորում է ոչ թե միայն քաղաքականությունն ու պետականությունը, այլ նաև ժողովրդի հոգևոր հյուսվածքը։ Այնտեղ, որտեղ պետք է լիներ խոնարհություն, նա արևմուտքից ներմուծում և տարածում է կեղտ ու ծաղրանք։
Մի խոսքով՝ անհամբեր սպասում եմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արձագանքին։
Հ.Գ.
Մի տարբերակ կա, որտեղ Նիկոլը կարող է իրեն նույնիսկ ճիշտ զգալ, որ «եկեղեցին դարձրել են չուլան, կեղտոտ, հին շորեր, կոշիկներ պահելու համար…»։ Եթե խոսքը գնում է իր կողմից թշնամուն հանձնած բազմաթիվ եկեղեցիներին, ապա այո, ճիշտ է՝ ադրբեջանցիները չուլան էլ չէ, գոմ էլ կսարքեն, եթե ուղղակի չքանդեն»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...