45-ամյա տղամարդը վերցրել է կացինը, անկանոն շարժումներ արել ու նետել շտապօգնության բժշկի ուղղությամբ, նա ձերբակալվել է

27 Մայիսի, 2025

Մայիսի 26-ի ուշ երեկոյան շտապօգնության ենթակայանից ոստիկանություն հաղորդում ստացվեց, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Արարատյան փողոցի մի տուն, որտեղ անհայտ քաղաքացին կացնով հարձակվել է բժշկի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

«Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Բարեբախտաբար` միջադեպը ծանր հետևանքներ չի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 20.57-ին շտապօգնության խումբը ինքնազգացողության վատացում կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ 45-ամյա տղամարդը, ակնհայտորեն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ բժշկին պատմել է, թե ինչպես է կոտրել տան սանհանգույցը, հետո հանկարծ միջանցքից վերցրել է կացին, անկանոն շարժումներ արել ու նետել բժշկի ուղղությամբ։
Ժամը 22.55-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանություն, այնուհետև կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, և 45-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ու սա վերջին շրջանում տեղի ունեցած նման դեպքերից ընդամենը հերթականն էր, երբ ամենամարդասիրական նպատակներով մեկնած մարդկանց դիմավորում են ընդգծված մարդատյացությամբ: Բայց խնդիրը, բարոյականից զատ, ունի նաև քրեաիրավական կողմ. սրանք որպես կանոն` քրեորեն պատժելի արարքներ են:

Հորդորում, բայց նախևառաջ պահանջում ենք` մասնագիտական առաքելությունը կատարող անձանց նկատմամբ լինել առնվազն հարգալից, անհարկի չմիջամտել և չխոչընդոտել նրանց պրոֆեսիոնալ գործունեությունը, իսկ եթե կասկածներ ունեք, որ նրանք ինչ-որ հարցում այնուամենայնիվ թերացել են` ձեռնարկել միայն ու միայն օրինական, քաղաքակիրթ միջոցներ, այլապես քրեաիրավական հետևանքներն անխուսափելի են»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Նմանատիպ նյութեր

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն,– այս մասին հայտնում են  օդանավակայանից։ Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի...

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ դերակատարություն, մյուս կողմից` սպառնում են, եթե իրենց հետ չհամաձայնի. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը արձագանքել է Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում ընդդիմության հասցեին հնչեցրած հայտարարություններին. «Մի կողմից ասում են ընդդիմությունը չունի որևէ ազդեցություն ու դերակատարություն, մյուս կողմից` քանի որ մեր հետ համաձայն չեն,...

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

Զինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ․ ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տռղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ինչից դրդված գնացել է...