Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով․ Վահրամ Միրաքյան

23 Մայիսի, 2025

Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ծառայո՞ւմ ենք բոլորս միասին, թե՞ ոչ՝ դա տնտեսական հարց չէ, ինչպես փորձում են ներկայացնել (իբր ուղղակի ֆորմալացնում ենք մարդկանց չծառայելու դիմաց վճարած գումարները, որ գոնե բյուջեն լցվի), դա քաղաքական հարց էլ չէ։ Ծառայո՞ւմ ենք բոլորս, թե ոչ՝ այդ հարցը գաղափարական է, և այն վերաբերում է նրան, թե ուզում ենք պետություն ունենալ, թե ոչ։

Ծառայում ենք բոլորս, թե ոչ հարցը գաղափարական է, քանի որ դրա պատասխանի արդյունքում մենք կհասկանանք՝ պատրա՞ստ ենք բոլորս ներդրում անել պետություն ունենալու հարցում, պատրա՞ստ ենք գին վճարել պետություն ունենալու համար։

Հա, գիտեմ՝ շատերը պատրաստ չեն, դրա համար էլ շատերը չեն ծառայել ու չեն ծառայելու։ Բայց պետությունը պետք է պայքարի այդ վարքի դեմ, ոչ թե ֆորմալացնի, ընդունի, հաշտվի։ Մյուս կողմից էլ՝ պետությունը ինչպես պետք է պայքարի չծառայելու դեմ, երբ քաղաքական գործիչների 70%-ը չեն ծառայել, չգիտեն՝ բանակն ինչ է, թե ընդդիմության, թե իշխանության կողմում։

Ես վախենում եմ այն քաղաքական գաղափարախոսությունից, որտեղ չծառայելու դեմ պայքարում են՝ չծառայելը օրինականացնելով։ Նույն տրամաբանությամբ՝ չենք կարող թմրանյութերի դեմ պայքարել՝ մեկա սև շրջանառություն կա, եկեք օրինականացնենք։ Չենք կարող պոռնկության դեմ պայքարել՝ եկեք օրինականացնենք, հարկեր կմուծեն գոնե։ Չենք կարող մարդասպանությունների դեմ պայքարել՝ եկեք գումար սահմանենք մարդասպանության դիմաց և այլն։

Խնդիրը չի լուծվում՝ աչքերը փակելով։ Ինչքան էլ պինդ փակենք մեր աչքերը, իրականությունից չենք փախչելու, ուղղակի իրականության հարվածին ենք անպատրաստ լինելու։

Ծառայելո՞ւ ենք բոլորս բանակում, թե՞ ոչ՝ այդ հարցը գաղափարական է, և այն վերաբերում է նրան, թե արդյոք պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում պետություն ունենալ մեր տարածաշրջանում, թե ոչ։ Ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ։

Եթե բանակում չեն ծառայում, ուրեմն պետք է փոխել բանակն ու մարդկանց, ոչ թե գնալ հեշտ ճանապարհով»։

Նմանատիպ նյութեր

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...