Բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ն ու «Kia»-ն. կա 1 զոհ, 3 վիրավոր

22 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոեմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Մինչ շտապօգնության ժամանումը պարեկները վիրավորներից 2-ին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց: Մյուս վիրավորին հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սևանի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները: Տեղում պարզվել է, որ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում և ավտոմեքենայի վրա տեղադրված են եղել ՀՀ ՊՆ համարանիշներ, դեպքի վայր պետք է ժամանեն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները: Պարեկները սահմանազատել են տարածքը: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

 

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժшմիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին

ԱՄՆ-ն հայտարարել Է Իրանի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացման չեղարկման մասին։ Նշենք, որ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը պետք է գործեր մինչև օգոստոսի 21-ը։ Նոր գործարքներն արգելված են հուլիսի 7-ից, հները կարելի է ավարտել մինչեւ հուլիսի 17-ը,...

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանում ջրամատակարարումը դադարեցվել է գետի վարարելու պատճառով

Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուրը»։ Ընկերությունը պարզաբանում է՝ Դիլիջանում գիշերը գրանցված հորդառատ անձրևի, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով գետը վարարել և դուրս է...

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին

Բաքվի վերաքննիչ դատարանն այսօր շարունակել է Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո սալահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց նկատմամբ շինծու դատավարությունները։ Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին՝ կոչ...

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի սկսի Երրորդ համաշխարհային պատերազմը, այլ միջոցներ կձեռնարկի իր սեփական անվտանգության համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանը պատրաստ է միջուկային զենք օգտագործել միայն այն դեպքում, եթե իր գոյությունը սպառնալիքի...

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշումն ամբողջությամբ։ Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման եզրափակիչ մասը՝ մերժելով քաղաքական ուժերի դիմումները։ Որոշման ամբողջական տարբերակը՝...