Եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք․․ Աննա Հակոբյան

21 Մայիսի, 2025

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է վիրավորանքների իր արշավը.

«Ահա՛, խնդրեմ, եւս մեկ ոջիլ։ Մարմնիդ տեսակարար կշիռը պետք է ճշգրիտ ոջիլի չափ լինի, որպեսզի պատերազմի մասին կարողանաս այսպես խոսել, այսպես մեկնաբանել։

Նեղվում էի, ընկերս, նեղվում էի։ Եթե իհարկե գտնում ես, որ քո նկարագրած իրավիճակի համար մարդիկ ուղղակի նեղվում են։

Ի՞նչ պետք է անեի, որ իմանայիր նեղվում եմ։ Պետք է ձեր մակարդակի՞ իջնեի եւ մրցավազքի մեջ մտնեի՞։ Դա էլ է կրթության հարց, գիտե՞ս. աղետի, դժբախտության, պարտության ժամանակ սեփական անձը դիրքավորելու ունակությունը։

«Ցավի» սպարտակիադա էիք հայտարարել. մինչեւ այսօր էլ ոմանք դեռ դուրս չեն եկել մարաթոնից, չկայացած պոետի իրենց ձիրքով ցավ ու կորուստ են մրմռացնում։

Անարգեցիք անգամ անմահացած տղաների հիշատակն ու նվաստացրեցիք նրանց մայրերին` ցույց տալու համար, թե որքան եք նեղված եւ ապացուցելու համար, որ մայրերը տառապում են, երբ զավակ են կորցնում։ Իսկապե՞ս։ Դա ապացուցելու կարիք ունե՞ր։ Տգիտություն չէ, երբ փորձում ես ապացուցել անապացուցելին՝ ակներեւը։

Եթե մի քիչ կրթվեիք եւ սեփական քթից անդին մի բան տեսնելու կարողություն ունենայիք, կիմանայիք, որ աշխարհի միակ ժողովուրդը չենք, որ պատերազմի միջով անցանք։

Եւ եթե ձեր ոռնոցը երկրագունդը չպատեր, գուցե իմ նեղվելն էլ տեսնեիք։

Բայց քանի որ երկար ժամանակ երկրիցս միալար ոռնոց էր արձակվում, ստիպված էի ամեն կերպ հակակշռել այն, որպեսզի աշխարհը չարձանագրեր` մինչեւ պատերազմը «առյուծ կտրող», պատերազմից հետո կաղկանձող իմ տեսակը։

Այնպես որ, ընկե՜րս, հանդարտվիր, ամեն ինչ այդքան պարզ չէ՛, որքան կարող է թվալ»։

Նմանատիպ նյութեր

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կեսգիշերին նրան հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց մեկ ամիս ժամկետով։ Դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդման...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։ Որպես կանոն՝...

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. պարզվել է նրա ինքնությունը

Հոկտեմբերի 1-ին Մասիս քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները ստացել են տեղեկություն, որ հարսանեկան արարողության մեկնող շարասյան մեջ «Ֆորդ Մուստանգ» մակնիշի մեքենայի վարորդը կրակոցներ է արձակել։ Ժամը 13․30-ի սահմաններում Հայանիստ գյուղում պարեկները կանգնեցրել են...