Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում․ «Փաստ»

20 Մայիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 4 լրատվամիջոցի, ու այն հրապարակվելու է երկուշաբթի, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, առավել ևս՝ նրանց սատելիտները նույնիսկ չսպասեցին այդ հարցազրույցի հրապարակմանը: Այսինքն, առանց նույնիսկ լսելու, թե ինչ է ասվել, հարցազրույցի ընթացքում ինչ հարցեր են հնչել, ամենից կարևորը՝ ինչ պատասխաններ են տրվել, իշխանության ներկայացուցիչներն սկսեցին «արձագանքել»:

Սա արդեն դառնում է «օրինաչափություն»: Այսինքն, հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում: Մյուս կողմից՝ էլի օրինաչափություն է դառնում այն, որ բավական է երկրորդ նախագահը ասուլիս կամ հարցազրույց տա, դա մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես: Դրա մասին են վկայում նաև այն տվյալները, որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսի համախառն դիտումները՝ տարբեր կայքերում և տեսանյութային հարթակներում, ունեցել են ավելի քան 2,5 միլիոն դիտում:

Ինչ վերաբերում է կոնկրետ նախօրեի հարցազրույցին, ապա սպասելի է, որ «յոթամսական» արձագանքներով ամեն ինչ չի ավարտվի, և էլի մի քանի օր կլինի «վերցվող-դրվող» հիմնական թեման: Լիուբոլ առիթ կա՝ ի դեմս հարցազրույցի:

Իսկ ի՞նչ էր ասում երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գրեթե բոլոր առանցքային թեմաներին:

Նախ՝ ներքաղաքականը. ընտրություններին, լինեն արտահերթ, թե հերթական, Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած քաղաքական թիմը մասնակցելու են: Մասնակցելու են առանց լայն միավորման, բայց արդեն ընտրություններից հետո հնարավոր է մեկ ճակատով հանդես գալը՝ երկրի հետագա ընթացքը փաշինյանական իշխանությունից ձերբազատելու համար:

Կոռուպցիոն երևույթների հետ կապված՝ բավականին հստակ բնորոշումներ հնչեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության հասցեին, կոնկրետ փաստերով: Հիմնականը. պարզ դարձավ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հետևողականորեն ուսումնասիրվելու են Փաշինյանի իշխանության «կոռուպցիոն ռիսկերն» ու դրանց հետևանքները:

Առանցքային հարցերից մեկը հնարավոր իշխանափոխությունից հետո, անկախ այն բանից, թե ով կամ ինչ ուժ կգա իշխանության, լինելու են պետական ինստիտուտների, առաջին հերթին՝ բանակի վերականգնման ու արդիականացման խնդիրները: Հիմնականն այստեղ այն ակնարկն է, որ ցանկացած ուժ, որը հավակնում է իշխանության, պետք է կարողանա նաև հանրությանը ընկալելի քայլեր ներկայացնել:

Արտաքին-քաղաքական հարցախմբի հետ կապված շեշտադրումները ևս միանգամայն կանխատեսելի էին. երկրի սուբյեկտայնության վերականգնում, անվտանգության աստիճանի բարձրացում, պրագմատիկ մոտեցմամբ՝ հնարավոր ու իրական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորում, ներկայիս «շպագատային» վիճակների բացառում:

Ինքնին հասկանալի է, որ ընթացիկ ներքաղաքական զարգացումները լիովին թևակոխել են նախա-նախընտրական միջավայր: Այդ համատեքստում, անկախ այն բանից, թե ինչ ասաց կամ ինչ դիրքորոշումներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, նա կարելի է ասել՝ հրապարակայնորեն նախանշեց որոշակի ծրագրային մոտեցումներ: Դա հուշում է, որ մյուս քաղաքական ուժերը, գործիչները, որոնք, անկասկած, ևս իշխանության կամ իշխանափոխության հայտ են ներկայացնելու, պետք է ձգտեն ներկայանալ ոչ թե մերկ պոպուլիզմով (դրանով Նիկոլին չես հաղթի), այլ հնարավորինս պրագմատիկ մոտեցումներով:

Դա, իր հերթին, կարծում ենք՝ կնպաստի, որ հայրենի քաղաքական դաշտի ակտորները առաջնորդվեն իրատեսությամբ, ելնեն առկա իրականությունից ու հնարավորություններից, այդ թվում՝ յուրաքանչյուրն իր իրական ռեսուրսային հնարավորություններից: Մյուս կողմից՝ դա հնարավորություն կտա բոլորին՝ պատրաստ լինել ցանկացած անակնկալ զարգացման, ու իշխանություններին չի հաջողվի անակնկալի բերել ընդդիմադիր դաշտը՝ թեկուզ արտահերթ ընտրությունների միջոցով:

Հանրագումարում, կարծում ենք, «քաղաքական օրակարգի» ձևավորման ստրատեգիական նախաձեռնությունը, որ մեծամասամբ այլևս իշխանության ձեռքերում չէ, վերջնականորեն կանցնի իրապես ոչ իշխանական շրջանակներին: Եվ սա ամենից կարևոր պահն է՝ քաղաքական առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում, կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար...

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է։ Արդեն վեց տարի է՝ մենք այս օրն անցկացնում ենք կորստի, ցավի, անպատասխան հարցերի և չսպիացող վերքերի ծանրության ներքո։ Վեց տարի է՝ այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն պատերազմի ողբերգական...

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու: Հիմա մենք արդեն քննարկում ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը: Ու չկա որևէ...

Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքը, Գեղարքունիքը և Վայոց Ձորը․ Գասպարյան

  «Ադրբեջանի սահմանադրությամբ ադրբեջանական տարածքներ են համարվում Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը։ Երբ մենք մեր քաղաքացիներին փորձում ենք բացատրել, թե նոր Սահմանադրության ընդունմամբ ինչ վտանգներ կարող են լինել Հայաստանի...

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Քննարկվել է միջխորհրդարանական կապերի զարգացման ու տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի...