Հռոմի պապը վախճանից առաջ հաշվին ունեցած 200,000 եվրոն փոխանցել է հիփոթեքի մարմանը

27 Ապրիլի, 2025

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որին հուղարկավորել են ապրիլի 26-ին, մահից առաջ մոտ 200,000 եվրո է փոխանցել՝ Հռոմի անչափահասների բանտում գործող մակարոնեղենի գործարանի հիփոթեքը մարելու համար, գրում է euronews.com-ը։  Մոնսինյոր Բենոնի «Դոն Բեն» Ամբարուսը, որը Հռոմում Ֆրանցիսկոսի բարեգործության և բանտերի հովվական խնամքի պատասխանատուն էր, իտալական լրատվամիջոցներին ասել է, որ իր մահից առաջ Պապն իր անձնական հաշվից 200,000 եվրո է նվիրաբերել մակարոնի գործարանին, որը գործում է Հռոմում անչափահասների բանտում՝ Casal del Marmo-ում:

«Ես նրան ասացի, որ մենք մեծ հիփոթեք ունենք այս մակարոնեղենի գործարանի համար, և եթե կարողանանք նվազեցնել այն, կիջեցնենք մակարոնեղենի գինը, ավելի շատ կվաճառենք և ավելի շատ տղաների կընդունենք աշխատանքի: Նա պատասխանեց. «Գրեթե ամբողջ գումարս ավարտված է, բայց ես դեռ ինչ-որ բան ունեմ իմ հաշվին»: Եվ նա ինձ տվեց 200,000 եվրո», — ասել է Ամբարուսը La Repubblica թերթին։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միշտ զգայուն է եղել բանտարկյալների նկատմամբ՝ կոչ անելով ողորմած լինել նրանց հանդեպ, ովքեր սխալներ են գործել։ Նա հաճախ էր այցելում իր հայրենի Արգենտինայի բանտերը և դեռևս Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս եղած ժամանակ, Ավագ Հինգշաբթի Ոտնլվայի ծեսը կատարում էր քրեակատարողական հիմնարկներում: Նա նույնիսկ Հռոմի պապ դառնալուց հետո չի փոխել ավանդույթը։

Իր մահից (ապրիլի 21-ին) մի քանի օր առաջ՝ Ոտնլվայի օրը նա այցելել էր Հռոմի բանտ:

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայում պատերազմի և Իրանի դեմ Վաշինգտոնի հնարավոր նոր ռազմական գործողությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: Նշվում է, որ հոկտեմբերի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը...

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն այս անգամ ուսումնասիրել է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ պարզելու, թե ինչ գույք, դրամական միջոցներ, եկամուտներ և բիզնես շահեր ունի նա։ Անշարժ գույք․ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է...

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

Եղեգնաձորի քաղաքապետն ու փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ վաղ առավոտյան՝ ժամը 07։00-ին, բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող քաղաքապետ, համայնքի ղեկավարի թեկնածու Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, ինչպես նաև ավագանու անդամի ևս երեք թեկնածու։ Մեր աղբյուրների...

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել. Թրամփ

ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում...