Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ․ «Փաստ»

29 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի հազարավոր գործիչներ իրենց դատապարտման խոսքն են հնչեցրել, առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի Ցեղասպանությանը, մի շարք երկրներում էլ օրենսդրական մակարդակով են հիշատակել, դատապարտել Թուրքիայի կատարած ոճրագործությունը։

Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի նախկին ղեկավար Գայիկ Վարդանյանը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» ճանաչելու և դատապարտելու մասին օրինագիծ է գրանցել։ Նմանատիպ նախագծեր արդեն մի քանի տասնամյակների ընթացքում ընդունվել են մի շարք երկրներում, դրանց թվում՝ G7-ի յոթ երկրներից վեցում, ինչպես նաև ԵՄ երկրների մեծ մասում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանում:

Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն իր միկրոբլոգում ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսերեն ու հայերեն լեզուներով գրառում է արել սոցցանցի իր էջում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայերեն գրառում նաև Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին է արել։

Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:

Ցանկը երկար կարելի է շարունակել: Ու ստացվում է, ցավոք, այսօր Հայոց ցեղասպանությունը հիշելու և պահանջելու գործը մնացել է միայն օտարերկրյա գործիչների, մամուլի, աշխարհի բոլոր հայերի, քաղաքակիրթ հանրության ուսերին, մինչդեռ Հայաստանի կառավարությունը փորձում է ամբողջությամբ հրաժարվել պատմական հիշողությունից և Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։

Դրա վառ օրինակը Ապրիլի 23-ին տեղի ունեցած ավանդական Ջահերով երթն էր, որին աջակցելու փոխարեն ՀՀ իշխանությունները հազարավոր ոստիկանների էին մոբիլիզացրել՝ երթի մասնակիցներին ահաբեկելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն էլ հանդես եկավ երթի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրումը դատապարտող հայտարարությամբ։

Նիկոլ Փաշինյանի ամենամեծ մտահոգությունը, սակայն, ընդդիմության կողմից օրերս խորհրդարանում ներկայացված օրինագիծն էր՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժները խստացնելու վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում են, որ այդ նախագծի ընդունման շուրջ միասնությունը կարող է համախմբման գործոն ու ազդակ դառնալ։ Ի վերջո, հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ազգային արժեքների դեմ ոտնձգությունների այն շարքը, որ հետևողականորեն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը։

Խորհրդանշական է, որ Ցեղասպանության 110-րդ տարելիցին օգտագործվող խորհրդանիշները երկուսն էին՝ անմոռուկը, որ վաղուց դարձել է Ցեղասպանության ճանաչման պայքարի նշան, և Արարատ լեռը, որ Թուրքիայի պնդմամբ ու Փաշինյանի թեթև ձեռքով դուրս է մղվում։ Հայաստանի իշխանությունները, Ցեղասպանության ուրացման իրենց ջանքերից բացի, նաև ոտնձգում են Սուրբ լեռան դեմ, անգամ փորձում այն հեռացնել ՀՀ զինանշանից։ Սակայն հանրության արձագանքը տեսնելով՝ վստահ կարելի է ասել, որ միանշանակ չի հաջողելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...