Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան․ «Ժողովուրդ»

30 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նախկինում դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր նրանց հարցաքննելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն, սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Բանն այն է, որ մինչ այդ դատարանը նպատակահարմար չգտավ հարցաքննելու նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն գործը վերսկսելու որոշումից հետո նա հրավիրվեց դատարան եւ հարցաքննվեց։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի հիստերիկ պահվածքի պատճառը նրա սեղանին ամեն օր դրվող սոցհարցումների արդյունքներն են. Խաչիկյան

Փաշինյանի հիստերիկ պահվածքի պատճառը նրա սեղանին ամեն օր դրվող սոցհարցումների արդյունքներն են. Խաչիկյան

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ պահվածքի պատճառը նրա սեղանին ամեն օր դրվող սոցհարցումների արդյունքներն են․ «Դատելով այս մարդու հիստերիկ պահվածքից՝ նրա սեղանին ամեն օր դրվում է սոցհարցումների արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ իր...

Ուզում եք, որ աբսուրդային ինչ-որ իրավիճա՞կ պարզաբանեմ․ Քոչարյանը՝ ՔՊ-ի կեղծ ձայնագրության մասին

  ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը վերաթարմացրել էր արհեստական բանականությամբ ստեղծված և 2023թ․ շրջանառված մի «գաղտնալսում», որով, Ռոբերտ Քոչարյանի ձայնի նմանությամբ ձայնը խնդրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել իր...

Այսօրվա վարչապետն անում է ամեն ինչ, որպեսզի մեր երկրի գլխին նոր փորձանք բերի․ Ռոբերտ Քոչարյան 

«Ուղղակի հիշեցնեմ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը․ մի երկու-երեք օր գրոհում են Ռուսաստանի դեմ, տարբեր հայտարարություններ անում՝ «հիբրիդային պատերազմ», ինչ ասես չեն ասում։ Հետո հաջորդ երկու օրը հայտարարում են՝ «մենք Ռուսաստանի հետ...

Եկել սադրում են, որ Փաշինյանի նման պատկեր ստանան, բայց իրենք էլ գիտեն, որ ուրիշ Նիկոլ չկա. Վարդանյան

Եկել սադրում են, որ Փաշինյանի նման պատկեր ստանան, բայց իրենք էլ գիտեն, որ ուրիշ Նիկոլ չկա. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Եկել սադրում են, որ Փաշինյանի նման պատկեր ստանան, բայց իրենք էլ գիտեն, որ մեր երկրում ուրիշ Նիկոլ...

Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է․ Ռոբերտ Քոչարյան

«Պետության ղեկավարը, եթե հավասարակշռություն պահել չգիտի, ուրեմն «профнепригодный» է։ Ամբողջ թրեյնինգը հենց դրա վրա է՝ չկորցնել ինքնատիրապետումը։ Կրկնում եմ՝ պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը պետք է անցնի այդ թեստը՝ ի վիճակի՞ է իրեն...