Դատախազը Արտուշ Գաբրիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ-ին

30 Ապրիլի, 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր՝ ապրիլի 30-ին չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին իր նկատմամբ հարուցված քրեական վարույթին, որով ինքը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ:

«Թողեք իմ պաշտպանների հետ երկու բառ խոսել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ իրեն համարում են Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը եւ շատերին է կալանքի տարել, չի՞ զղջում դրա համար, նա արձագանքեց. «Թողեք ավարտվի, հետո կասեմ՝ ինչ պետք է»:

Նրա պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այս պահին նիստն ընդմիջվել է լրացուցիչ նյութեր տրամադրելու հետ կապված: Գլխավոր դատախազն է եկել և տեղակալը:

Մյուս պաշտպանը՝ Ալեքսանր Կոչուբևն էլ հավելեց. «Այս պահին մեկնաբանություն չենք տալիս, մենք դեռ միջնորդությունների քննությունը չենք ավարտել, ավարտելուց հետո խոստանում եմ հանգամանալից բոլոր հարցերին կպատասխանեմ։ Մեկ միջնորդություն դատախազը ներկայացրել է:

Իրականում մենք ինքներս նոր ենք ծանոթանում միջնորդությանը, սա դասական կալանավորման նիստ չէ կամ դասական քրեադատավարական պրոցեդուրա չէ, մենք ինքներս միայն նոր ենք տեղեկանում, թե մեղադրանքի էությունը ինչն է, հիմնավորված է, հիմնավորված չէ: Կալանք կլինի, թե չլինի, սա երկրորդ կողմն է, մենք ընդամենը ընդմիջումը հիմա հայտարարվել է գլխավոր դատախազի կողմից մեզ պարզաբանելու, թե ինչի մեջ է կասկածվել, հա, ինչի է սկսվել հետապնդումը և այլն: Այսինքն այս պահին մենք ինքներս չգիտենք, որպեսզի կարողանանք պարզաբանել, իսկ մամուլում այն ինչ որ շրջանառվում է, մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել՝ֆիզիկապես ծանոթ չլինելով»:

Նա տեղեկացրեց, որ ներկայացված է և քրեական հետապնդում հարուցելու և կալանքի միջնորդություններ: Սկզբում կքննվի քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունրը, ու եթե դա մերժվի, ավտոմատ կմերժվի նաեւ երկրորդ միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր

Քոչարյանին մեկուսացնելով՝ փորձում են չեզոքացնել սպասվող ծրագրերի հակազդեցությունը․ Խաչատրյան 

«Այդ արտահայտությունը, որ «մինչև վերջին կոշիկը վերցնելու եմ», խոսում է իրենց, այսպես ասած, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական մտքի նշաձողի մասին։ Այսինքն՝ կոշիկի մակարդակից երբեք իրենց նշաձողը վերև չի եղել, և այս ութ տարիներին հենց...

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Թրամփն ու Զելենսկին հանդիպել են Նյու Յորքում

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի և ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ուկրաինային «հակաօդային պաշտպանության ձմեռային փաթեթի» փոխանցումը, որի մեջ, ըստ ենթադրությունների, կներառվեն Patriot համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «հնարավոր...

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մարտաֆիլմ հիշեցնող հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում,...

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am»

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում: Գրում է «Aysor.am»-ը: Ըստ Կառավարության հիմնավորման՝...

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

ԹՐԻՓՓ-ի հարցով Կառավարության ներկայացուցիչը ԱԺ-ում կլինի Արարատ Միրզոյանը

Փոխվարչապետի N 930-Ա որոշմամբ՝ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին...