Չախոյանին ծեծի ենթարկած ՔՊ-ական թաղապետը աղմկոտ քրեական գործով է անցել. մանրամասներ

30 Ապրիլի, 2025

Նոր Նորքի թաղապետարանի շենքում տեսախցիկների առաջ ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը նախկինում ևս հայտնվել է աղմկահարույց քրեական պատմության կիզակետում: Այս մասին գրում է News.am-ը:

Տիգրան Տեր-Մարգարյանի անունը կապվում է ԽՍՀՄ հայտնի բռնցքամարտիկ, Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Սարոյանի դստեր՝ Վարդուհի Սարոյանի (Տեր-Մարգարյանի կնոջ քույրը) ինքնասպանության և Սարոյանից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող գործի հետ:

1976թ. ծնված Վ.Սարոյանը ինքնասպանություն էր գործել 2017թ. մարտի 7-ին ՝ ցած նետվելով Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող շենքերից մեկից՝ չդիմանալով իր նկատմամբ իրականացված խարդախությանն ու ունեզրկմանը։ Դեպքից մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (պաշտոնաթող) ուղղված նամակում Սիմոնյանը պատմել էր, որ իր ունեզրկման հետ ուղղակի առնչություն ունեն պատգամավորության նախկին թեկնածու Տիգրան Տեր-Մարգարյանը և նրա ընկերը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը: Քրեական գործի հարուցումից մեկ տարի անց հետախուզում հայտարարվեց Տիգրան Տեր-Պետրոսյանի նկատմամբ, որին այդպես էլ չհայտնաբերեցին։ Այդ ընթացքում Տեր–Պետրոսյանի ընկերը՝ Տիգրան Տեր– Մարգարյանն ամեն ինչ անում էր, որ իր անունը չհայտնվի մամուլում և չվտանգվի իր քաղաքական կարիերան։

Արդյունքում, դեպքից երկու տարի անց  քրեական գործի վարույթը կասեցվեց՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով,  իսկ գործով  անցնող Տեր-Մարգարյանը դարձավ Երևանի ավագանու անդամ, իսկ տարիներ անց՝ նշանակվեց թաղապետ:

Նշենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից է, որը Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ:

Նմանատիպ նյութեր

Կրեմլում հայտնել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

Կրեմլում հայտնել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմը

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին և արտաքին գործերի նախարարի տեղակալներ Սերգեյ Ռյաբկովն ու Միխայիլ Գալուզինը կընդգրկվեն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության կազմում։ Բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10-ին...

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

ԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է 12-օրյա պատերազմից հետո հակաօդային պաշտպանության համակարգերի արագ զարգացման և նոր ռազմական մշակումներ ներկայացնելու ծրագրերի մասին։ Այս մասին Թեհրանում՝ կորպուսի օդատիեզերական ուժերի շաբաթվան...

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Եղանակը կտրուկ ցրտում է. տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում, 9-ի ցերեկը միայն Սյունիքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ըլեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով։...

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Սիլիկյան թաղամասից 22-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց․ նրան ծեծի են ենթարկել իր քավորն ու քավորկինը

Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Սիլիկյան...

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քննարկվում է, թե ով կլինի կամ ով պետք է լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Անկեղծ ասած, անիմաստ քննարկումներ են, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հարցը Հայաստանում քաղաքական առաջին դեմքի...