ԵԺԿ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային իշխանության գրասենյակում, այն կապ չունի հայի իրական շահի հետ. ՀՀԿ

30 Ապրիլի, 2025

ԵԺԿ բանաձևը ընդունվել է հակազգային իշխանության գրասենյակում, կապ չունի հայի իրական շահի հետ: Այս մասին ասվում է ՀՀԿ հայտարարության մեջ․

«Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր խորը վրդովմունքն ու ափսոսանքն է հայտնում Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ, որը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի իրական ազգային շահերի հետ։

Ակնհայտ է, որ այդ բանաձևի նախագիծը ստեղծվել է հակազգային օրակարգ սպասարկող Հայաստանի իշխող կուսակցության գրասենյակում, իսկ ԵԺԿ համագումարի օրակարգում է հայտնվել ԵԺԿ որոշ ազդեցիկ գործիչների անձնական լոբբինգի արդյունքում՝ առանց ԵԺԿ անդամ հանդիսացող հայաստանյան կուսակցությունների հետ նախնական քննարկման։

Նման գործելաոճը ոչ միայն դատապարտելի է, այլեւ ամբողջությամբ հակասում է ԵԺԿ սկզբունքներին եւ արժեքներին, որոնց մենք ականատես ենք եղել և մշտապես բարձր ենք գնահատել մեր անդամության ողջ տարիների ընթացքում։

Խախտվել են համերաշխության, թափանցիկության, ներառականության, գործընկերության՝ քաղաքական ընտանիքին հատուկ սկզբունքները։

Ինչ վերաբերում է ընդունված բանաձևի բովանդակությանը, ապա այն Հայաստանում իշխող ռեժիմի արկածախնդրության արտահայտումն է, ինչի մասին փայլուն գիտակցում են Եվրոպական Միության բարձրաստիճան ներկայացուցիչները, որոնք նույն ԵՄ հնարավոր ընդլայնման կապակցությամբ վերջին համաեվրոպական ընտրություններին խիստ զգուշավոր էին և զուսպ անգամ Բալկանյան եւ ՏՐԻՈ-յի երկրների անդամության գործընթացի վերաբերյալ։

Անընդունելի են նաեւ կրկնակի ստանդարտները, երբ ԵԺԿ-ն ուկրաինական պատերազմի դեպքում կտրուկ դեմ է արտահայտվում «պարտադրված խաղաղությանը», բայց աջակցություն է հայտնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո, Հայաստանի կողմից միակողմանի զիջումներով և ինքնիշխանության ոտնահարումով ձեւավորված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»։

Հայաստանի գործող վարչախմբի կողմից ընդդիմության, մասնավորապես՝ ՀՀԿ անդամների նկատմամբ անթաքույց կերպով իրականացվող քաղաքական ճնշումների ֆոնին Հայաստանի ժողովրդավարացման մասին խոսույթը երկդիմի է եւ անպատվաբեր Եվրոպական Միության ամենախոշոր քաղաքական ընտանիքի համար։

Արցախյան հիմնախնդրի, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների, Բաքվի բանտերում որպես պատանդ պահվող հայ գերիների, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ բանաձեւում տեղ գտած կցկտուր ձեւակերպումները զգալիորեն զիջում են նույն ԵԺԿ պատգամավորների կողմից հեղինակված՝ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված մի շարք փաստաթղթերին։

Նման բանաձևի ընդունումը հակասում է նաեւ մինչ այսօր Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ ԵԺԿ կողմից արված հրապարակային գնահատականներին եւ ընդունված փաստաթղթերին, ինչը լրացուցիչ ընդգծում է տվյալ բանաձեւի ստեղծման եւ ընդունման գործընթացի ողջ հակասությունները ԵԺԿ քաղաքական մշակույթին։

Նման գործելաոճը հարվածում է նաեւ հայ հասարակության մոտ տարիներով ձեւավորված ԵԺԿ բարձր հեղինակությանը, ով մշտապես կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին ինչպես Հայաստանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերում։

Մենք խորապես համոզված ենք, որ Հայաատան-ԵՄ հարաբերություններն ունեն իրական օրակարգ, հիմնված երկու կողմերի շահերի եւ արժեքների համադրման վրա, ինչի լավագույն ապացույցը Հանրապետական կուսակցության ստանձնած իշխանության օրոք եւ շնորհիվ բանակցված եւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրն է։

Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը մեր բոլոր միջազգային գիրծընկերների հետ՝ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի իրական շահերի։

Նմանատիպ նյութեր

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...