ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է․ Արաղչի

2 Մայիսի, 2025

Իրանը, Միացյալ Նահանգները և Օմանը համաձայնության են եկել հետաձգել անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը, որը նախատեսված էր մայիսի 3-ին Հռոմում։  Ինչպես փոխանցում է IRNA-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը նշել է, որ իրանական կողմի քաղաքական կամքի մեջ որևէ փոփոխություն չի եղել՝ բանակցային լուծման հասնելու համար, իսկ բանակցությունների հետաձգումը պայմանավորված է տեխնիկական և կազմակերպչական պատճառներով։

«Իրականում, մենք ավելի քան երբևէ վճռական ենք արդար և հավասարակշռված համաձայնագրի հասնելու հարցում, որը կապահովի պատժամիջոցների վերջնական վերացումը, կստեղծի վստահություն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ և կերաշխավորի երկրի իրավունքների լիակատար հարգումը», — ասաց Արաղչին։

Նմանատիպ նյութեր

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին...

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս

Հուլիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․00⁰ և արևելյան երկայնության 45․16⁰ աշխարհագրական կոորդինատներով...