Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին

6 Մայիսի, 2025

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի  արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը  տեղի կունենա  մայիսի 7-ին, ժամը 17։30-20։00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի 8-ին, ժամը 11։30-13։00,  ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող. 24): Այս մասին հայտնում են ԳԱԱ-ից։

Հիշեցնենք, որ Ռադիկ Մարտիրոսյանը մահացել է նախօրեին։ Նա 89 տարեկան է։

Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ․ մայիսի 1-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ 1943-1953թթ․ սովորել է Մատաղիսի միջնակարգ դպրոցում։ 1958թ․ Ռադիկ Մարտիրոսյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում։ Աշխատանքային գործունությունը սկսել է 1958թ․՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող։

1960թ․ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։ 1960-1964թթ. Ռադիկ Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Գիտության նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորվել է այդ տարիներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ալեքսանդր Պրոխորովի ղեկավարությամբ: Նա կատարել է գիտական ուշագրավ մի շարք հետազոտություններ քվանտային ուժեղարարների ստեղծման համար և դարձել ռադիոաստղագիտության բնագավառում այդպիսի ուժեղարարների կիրառման առաջամարտիկներից մեկը: Նրա մշակած 21սմ ալիքի երկարության քվանտային ուժեղարարը Խորհրդային Միությունում առաջինն է կիրառվել ռադիոաստղագիտության մեջ: Հետագայում Ռադիկ Մարտիրոսյանի անմիջական ղեկավարությամբ ստեղծված գերբարձր հաճախություններով աշխատող բարձր զգայնությամբ ռադիոհամակարգերը լայնորեն կիրառվել են երկրի բնական պաշարների ուսումնասիրման «Интеркосмос», «Природа», «Океан» տիեզերական ծրագրերում:

Առանձնահատուկ է եղել նաև Ռադիկ Մարտիրոսյանի մասնակցությունը տիեզերական տարածության ուսումնասիրման ծրագրին, մասնավորապես` «Вега» ծրագրի իրականացմանը:

1968-1970թթ․ Ռադիկ Մարտիրոսյանը զբաղեցրել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչի պաշտոնը, 1970-1980թթ․՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։ 1980-2006թթ․ նա  եղել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, 1983-1993թթ․՝ ԵՊՀ-ում իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006թթ․՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2006-2021թթ․՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ 2021թ.-ից  նա ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդականն էր։

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանը նախաձեռնել և ստեղծել է գիտական կազմակերպությունների բովանդակային միավորումներ՝ գիտական կենտրոններ, իրականացրել է ԳԱԱ համակարգի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ապահովող բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ։ Նրա անմիջական ղեկավարությամբ ընդլայնվել է ԳԱԱ միջազգային գիտական համագործակցությունը։, իսկ  2011թ. Ազգային ժողովը հաստատվել է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ու ԳԱԱ հատուկ կարգավիճակը:

Ռադիկ Մարտիրոսյանը մեծապես նպաստել է Արցախի գիտակրթական կյանքի զարգացմանը: ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի Հանրապետության կառավարության համատեղ քննարկումների արդյունքում 2007թ. Արցախում ստեղծվել է գիտական կենտրոն:

Ռադիկ Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են 9 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություններ։

2016թ․ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։  Ռադիկ Մարտիրոսյանն Ուկրաինական ՍՍՀ Պետական մրցանակի (1989թ․) և Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է:

Անվանի գիտնականի վաստակը բարձր է գնահատվել նաև արտերկրում։ Նա արժանացել է «Palmes Academiques» (2005թ., Ֆրանսիա) և Stella DellaSolidariteta (2004թ., Իտալիա) պարգևների, 2024թ. պարգևատրվել է «300 лет Российской академии наук» մեդալով։

Նմանատիպ նյութեր

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո»

Բժիշկները պայքարում են ադրբեջանցի զինծառայողից երեք երեխաներին պաշտպանելիս վիրավորում ստացած Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար։ «Փաստինֆո»-ն ազգականներից տեղեկացել է, որ այսօր վիրահատության ընթացքում կնոջ ազդրից մի քանի «բուռ» բեկոր է հեռացվել, ավելին, «մահացած» անոթ...