Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին․ Գառնիկ Դանիելյան

16 Մայիսի, 2025

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Օրեր առաջ վարչակարգի ղեկավարն ու իր պատգամավորները ԱԺ ամբիոնից հպարտանում էին, որ մամուլի ազատության սանդղակով Հայաստանն այս տարի 34-րդ տեղում է։

Մինչդեռ, իրականությունն այլ բանի մասին է։

Լրագրող Անուշ Միրզոյանն օրերս ահազանգեց, որ իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 4 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանելու համար։

Երեկ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը․ Անուշ Միրզոյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի։

Գործընկեր Արթուր Սարգսյանի հետ այցելեցինք Անուշին՝ հայտնելով մեր անվերապահ աջակցությունը։

Մեկ շաբաթ առաջ էլ գիշերազգեստով կալանավորման տարան գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, որը տևական ժամանակ կոռուպցիոն բացահայտումներ էր անում։

Այսպիսի՞ն են ձեր պատկերացումները մամուլի ազատության ու ժողովրդավարության մասին։

Ուշագրավ է, որ նախկին լրագրող Փաշինյանի օրոք ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումները ավելացել են․ այդ մասին փաստում է նաև Freedom House-ը։ 2025 թվականի միայն առաջին եռամսյակում ԶԼՄ-ների ու լրագրողների գործունեությունը սահմանափակելու 56 դեպք է արձանագրվել։ Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՝ արձանագրված ճնշումների մեծ մասն իրականացվել է իշխանության ներկայացուցիչների կողմից։

Հատկանշական է, որ հատկապես ընդդիմադիր շարժումները լուսաբանող լրագրողներն են ենթարկվում բռնության՝ կրելով ֆիզիկական, գույքային, հոգեբանական վնասներ։

Նման գործելաոճ իրենց հայացքները չկիսող լրագրողների նկատմամբ ցուցաբերում է, մեկ էլ, իրենց բնորոշմամբ՝ կիրթ ու կառուցողական Ալիևը»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սեպտեմբերի 3-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14մ/վրկ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 8-ին սպասվում է...

Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել

Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել

Կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված էր նաև Հանրային խորհրդի անդամներ նշանակելու մասին հարցը։ Կառավարության որոշմամբ Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել՝ 1) Ալեքսան Հարությունի Տեր-Մինասյան 2) Աղասի Զավենի Թադևոսյան 3)...

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատերը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատերը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը

«88» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը: Այս մասին տեղեկացրել ենք գործարարին պատկանող «Eighty eight» հյուրանոցային համալիրի էջից: Հայտնում է «Արմլուր»-ը: «Տարիներ շարունակ չգործող ցեմենտի գործարանը նոր...

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին,...

Արցախի Հանրապետության հռչակագրի հեղինակը այսօր գտնվում է Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում․ Միկոյան

  «Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե...