Բերդ համայնքում հանդիսավորությամբ նշել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձը

9 Մայիսի, 2025

Բերդ համայնքն այսօր՝ մայիսի 9-ին, մեծ շուքով և հանդիսավորությամբ է նշել Հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի 80-րդ տարեդարձը:

Կայացել է հանդիսավոր քայլերթ, որին մասնակցել են Բերդ համայնքի բոլոր՝ 17 բնակավայրերի ներկայացուցիչները: Բերդի համայնքապետարանի հարակից հրապարակում տեղի է ունցել միասնական տոնական միջոցառում:

Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Տերունական աղոթք է հնչեցրել: Իսկ ելույթում նշել է. «Շնորհավորում եմ ամենքիս Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-րդ տարեդարձի առիթով: Որևէ ընտանիք անմասն չի մնացել  և իր ուրույն ներդրումն է ունեցել հաղթանակի կերտման գործում:  Բավական է միայն հիշել, որ Բերդի տարածաշրջանը՝ մեր համայնքը,  ճակատ է ուղարկել 5082 հայորդու: Նրանց  մեծ մասը չի վերադարձել: Սա նշանակում է, որ դա իսկապես եղել է Հայրենական պատերազմ: Հայրենական պատերազմում  տարած հաղթանակը կարողացել է դաստիարակել հայրենասեր և խիզախ սերունդ: Մեր պապերն  այնպիսի ոգի  են ժառանգել մեր հայրերին, որ ամենածանր ժամանակներում՝ 90-ականներին, կարողացել են կերտել  Արցախյան հաղթանակը, ինչպես նաև ազատագրել  հայկակական Շուշին:  Դժբախտաբար, մենք չգնահատեցինք մեր հաղթանակները, և ցավոք, այսօր  գլխիկոր ենք…»:

Պահեստազորի գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը ներկայացրել է հայ ժողովրդի  ներդրումը Հայրենական մեծ պատերազմում և հաղթանակի նվաճման գործում։ «Հաղթանակի կերտման գործում  իր հսկայական և ծանրակշիռ դերն է ունեցել մեր տաղանդավոր հայ ժողովուրդը: Պատերազմի տարիներին Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության  ազգաբնակչությունը կազմում էր 1 մլն 50 հազար մարդ: Ռազմակաճակատ է մեկնել 300 հազարը, 200 հազար հայորդի՝ Խորհրդային Միության այլ տարածքներից, 100 հազարը՝ սփյուռքից:  Այսպիսով՝ երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է շուրջ 600 000 հայորդի: Մեծ է եղել Հայրենական մեծ պատերազմում հայկական ազգային դիվիզիաների դերն ու նշանակությունը»,- նշել է Անդրանիկ Մակարյանը, ապա հավելել. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մեր պապերի թոռները, որոնց բաժին ընկավ Արցախյան շարժումը, իրենց խնդիրը պատվով կատարեցին, հասան Շուշի, ազատագրեցինք Արցախը: Ի՞նչ է անհրաժեշտ անել. դուրս գալ այս ծանր վիճակից, համախմբվել, որպեսզի ի կատար ածենք մեր պապերի կիսատ մնացած երազանքը»:

Միջոցառումն ելույթով եզրափակել է Բերդ համայնքի ղեկակավար Աստղիկ Հակոբյանը. «Սիրելի՛ հայրենակիցներ, պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու Հայրենական Մեծ  պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Հաղթանակ, որ ձեռք է բերվել արյան գնով, արիությամբ:  80 տարի առաջ մեր պապերի կերտած հաթանակը պատմության մեջ մնաց որպես  միասնականության և համախմբվածության հաղթանակ: Երախտագիտությունս եմ հայտնում  բոլորիդ այսօրվա միջոցառմանը ներկա գտնվելու համար: Թո՛ղ մեր միասնականությունը ուժ ու եռանդ, ոգևորություն   ներշնչի, ունենանք նո՛ր հաղթանակներ՝ հանուն ապագայի, հանուն մեր սուրբ երկրի»:

Ելույթ են ունեցել Բերդի համայնքային մշակույթի տան պարային խմբերը:

Միջոցառման մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Միջոցառումը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի անձնական գործն է և այդ հարցը լուծելու նրա ինքնիշխան...

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են...

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

Փոխնախարարի եղբայր քննիչն անպատիժ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Քննչական կոմիտեում քննարկվում է Երեւան քաղաքի վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ազատման հարցը։ Բանն այն է, որ երկու ուժային կառույցները՝ ՆԳՆ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն, բախվել...

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...