Վահագնի մանր ու մեծ լակոտությունների հիմքում փորձված օպերացիան է. Վահե Սարգսյան

10 Մայիսի, 2025

Խմբագիր, պատմաբան Վահե Սարգսյանը գրել է.

«Գրում եմ ոչ թե ՔՊ-ական պատգամավոր ոմն Վահագն Ալեքսանյանի, այլ այդ հանցավոր խմբավորման կողմից անխնա մոլորեցվող մարդկանց համար։

Աննա Գրիգորյանի` կոռուպցիայի մասին հարցից Վահագնի շեֆի հիստերիան «հետցնցումներ» է ապրում, և ահա սույն պատգամավորը հայտարարել է, թե Իշխան Սաղաթելյանի հայրն ինչ-որ պաշտոններ է զբաղեցրել, գյուղապետ է եղել, և այլն, և այլն, և իրենք «եքա հյուրանոց ունեն Սևանի ափին»։

Պարզ թվեր. հյուրանոցը կառուցվել է 2010-֊2014 թթ., իսկ Իշխան Սաղաթելյանի հայրը գյուղապետ է եղել 2016 թվականից հետո։ Ի դեպ, մինչ այդ և գյուղապետության 5-ամյա պաշտոնավարումից հետո որևէ ուրիշ պետական պաշտոն չի զբաղեցրել նա:

Ինքը` Իշխան Սաղաթելյանը, մարզպետ է եղել հյուրատան բացումից տարիներ անց` 2018 թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Ու քչերը գիտեն, թե մարզպետության այդ 4 ամիսներին Իշխանն ինչքան մարդկանց է հասել ու ինչքան խնդիրներ է լուծել։

Ի դեպ, կառուցման դժվարին տարիներին, երբ Իշխանն ամայի ժայռերի վրա ծանր վարկերով, անասելի դժվարությամբ գեղեցիկ անկյուն ու իր մարզում աշխատատեղ էր ստեղծում, Վահագն Ալեքսանյանը «Բարգավաճում» բարգավաճելու փորձերի մեջ էր։ Ինչպես տեսանք, արդյունքում բարգավաճել են միայն վերջերս հեռացված մսագնդերը և ամենակեղտոտ հատկանիշները, որոնք կարող են երբևիցե լինել մարդու մեջ։

Ես հասկանում եմ, որ հարմար պահին տերերին ու նավը լքող այս սովորական առնետները վաղն առաջինն են փուռը տալու Նիկոլ Փաշինյանին ու ավանդաբար սողալու նոր տերերի մոտ, և Վահագնի մանր ու մեծ լակոտությունների, Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործությունների հիմքում ևս այդ փորձված օպերացիան է՝ մեծ հույսը, բայց ամեն անգամ նա կարող է գաթա չուտել։

Ես հասկանում եմ նաև, որ «անտռուսիկությունը» դա ֆիզիկական վիճակ չէ, դա ստրուկի անհաղթահարելի հոգեվիճակ է, կյանքում ինչ-որ բան ստեղծելու անընդունակ, բոմժի հոգեբանությամբ ապրող մարդու հավերժական ատելություն հաջողակ, բարիք ու աշխատատեղ ստեղծած մարդկանց հանդեպ։

Իսկ հայտնի խոսքն ասում է` մարդը դուրս կգա ստրկության միջից, բայց ստրուկը մարդու միջից` երբե’ք։

Հ.գ. Իշխանի հետ անցած 24 տարիներին հազարավոր ծրագրեր ենք արել ու անելու ենք, և միայն պատկերացնել կարելի է, թե քանի-քանի վահագնալեքսանյաններ են այդ ընթացքում անհետացել մեր միջավայրից»:

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...