Այս միջադեպը Փաշինյանը չի «մարսել» և հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ․ «Ժողովուրդ»

16 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության վերջին նիստին հայտարարել է, թե այն հարցերի, աղմկահարույց պատմությունների վերաբերյալ, որոնց անընդհատ անդրադառնում է ընդդիմությունը, որոնց առնչությամբ բացատրություն է պահանջում, պետք է լուծում տրվի, ասելիք հավաքվի:

Իսկ այդ հարցերից մեկը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու եւ սկեսրայրի գազալցակայանում տեղի ունեցած պատմությունն էր, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի կողմից դաժանաբար ծեծված ակտիվիստ Արթուր Չախոյանի հարցը:

Դիանա Գասպարյանին ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ «հասկացվել» է, որ պետք է հրաժարական տա, իսկ Տեր-Մարգարյանի հետ կապված հարցը հասցվել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին: Երեկ Գասպարյանն արդեն հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, իսկ Տեր-Մարգարյանի թիմն արդեն որոշումն ունի` պետք է հրաժարական տա Նոր Նորքի թաղապետը, ով էլ արդեն համաձայնել է:

Հիշեցնենք, որ դեռեւս 2021 թվականի հունիսին համացանցում մի սկանդալային ձայնագրություն էր տարածվել Սուրեն Պապիկյանի եւ Դիանա Գասպարյանի զրույցի բովանդակությամբ: Ձայնագրությունում Դիանա Գասպարյանը դժգոհում էր Նիկոլ Փաշինյանից` հայտարարելով, թե վերջինս հանուն պետության պետք է հեռանա. «Թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»:

Ի պատասխան` Պապիկյանը նրան հորդորում էր պահպանել հանգստություն։ Այս միջադեպը Փաշինյանը չի «մարսել» եւ հիմա պահանջել է անաղմուկ հեռանալ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...