Վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից․ «Ժողովուրդ»

13 Մայիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը օրենքի նախագիծ է դրել հանրային քննարկման` իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում (e-draft.am)։ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում։ Համաձայն այս նախագծի՝  նախարարությունն առաջարկում է համացանցից ջնջել վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները:

Նախագիծը մեծ քննադատության է արժանացել լրագրողական համայնքի կողմից։

Նախ, նախագծով փոխվելու են նախկինում հաճախ օգտագործվող բառերը եւ ավելացել է «հեռացման իրավունքները» տերմինը.

Հոդված 1. «Զանգվածային լրատվության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-14-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում «հերքման եւ պատասխանի իրավունքի» բառերը փոխարինել «հերքման, պատասխանի, հեռացման իրավունքների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հերքման, պատասխանի, հեռացման իրավունքները».

2) 1-ին մասում «տեղեկատվության մեջ» բառերից հետո լրացնել «(այդ թվում՝ առցանց հարթակում (համացանցում) կատարված հրապարակումներում), առցանց հարթակում (համացանցում) հրապարակված լինելու դեպքում՝ նաեւ պահանջել հեռացնելու դրանք» բառերով, իսկ «վերջինս» բառը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնողը» բառերով:

Այսինքն՝ այսուհետ լրատվամիջոցներին ներկայացվելու է լրագրողական նյութերը հեռացնելու պահանջ, որը նախագծի հաստատումից հետո կստանա օրենքի ուժ։
Ավելին՝ նախագիծը սահմանում է, որ «Հերքման եւ հեռացման պահանջները չեն կարող ներկայացվել միաժամանակ։ Հերքման պահանջը կատարելու դեպքում հեռացման պահանջը ենթակա է մերժման, իսկ հեռացման պահանջը կատարելու դեպքում հերքման պահանջը ենթակա է մերժման»։ Թեեւ հրապարակման հեռացումից հետո անիմաստ է դառնում հերքման պահանջը:

Եթե հիմա լրատվամիջոցները զրպարտության ու վիրավորանքի համար դատարանի վճռով տուգանվում են ու հերքում տպագրում, ապա նոր նախագծով առաջարկվում է համացանցից հեռացնել ընդհուպ ամբողջ լրագրողական աշխատանքը։

«Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ հեռացնել հրապարակումը, կամ խախտում է հերքումը կամ պատասխանը տարածելու կամ հրապարակումը մասամբ կամ ամբողջությամբ հեռացնելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու կամ իր պատասխանը հրապարակելու, կամ հրապարակումը հեռացնելու հայցով»,- ասվում է նախագծում։

Այս նախագիծը թեեւ մատուցվում է որպես Սահմանադրական դատարանի որոշման պահանջ՝ մարդու, ընտանեկան իրավունքների պաշտպանության տեսանկյունից, հետնաբեմում մեկ նպատակ է՝ սահմանափակել խոսքի ազատությունը լրատվամիջոցներում: Իսկ համացանցային անպատժելիությունը ավելի կլկտիանա»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...