Աննա Հակոբյանին «հողատու» անվանած պապիկին մեղավոր ճանաչելը գին ունի. Ժորա Չիչոյանը կդառնա Երևանի քրեական դատարանի նախագահ․ 168․am

13 Մայիսի, 2025

168.am-ը գրում է․

Մայիսի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «հողատու», «դավաճան» անվանած պապիկին:

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բևեռի» անդամներն Աննա Հակոբյանի հասցեին բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։

Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր, սակայն մեղադրանք առաջադրվեց միայն 69-ամյա Տիգրան Դերմոյանին։ Այս գործով դատարանը որոշեց Տիգրան Դերմոյանին ճանաչել մեղավոր։
Դատական նիստին ներկա armlur.am-ի փոխանցմամբ՝ դատարանը սահմանել էր 375 հազար դրամ տուգանք` Աննա Հակոբյանին «հողատու» ասելու համար։

Հիշեցնենք, որ դրանից շատ քիչ ժամանակ առաջ նմանատիպ մեկ այլ գործով դատավորն արդարացրեց մեղադրյալին՝ նրա արարքում հանցակազմի առկայությունը ապացուցված չհամարելով:

Ստացվում է՝ մի դատավոր կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել, չտրվել ճնշումների, չկատարել քաղաքական պատվեր, չվախենալ 2 անգամ վերաքննիչ քրեական դատարանում դատավորների առաջխաղացման ցուցակից դուրս մնալուց, իսկ օրինակ՝ Ժորա Չիչոյանն առաջխաղացման հույս ունի, հետևաբար՝ պետք է չբարկացնի Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը:

Այսպես՝ 168.am-ի տեղեկություններով՝ մի քանի ամսից լրանում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանի պաշտոնավարման ժամկետը, և Ժորա Չիչոյանը զբաղեցնելու է նրա տեղը:

Տևական ժամանակ է, ինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գաղտնալսումներ, ներքին և արտաքին դիտումներ իրականացնելու՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) և Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունները տրվել են քննելու Ժորա Չիչոյանին՝ նույն Մնացական Մարտիրոսյանի փոխարեն, իսկ դատական համակարգին մոտ կանգնած մարդիկ գիտեն՝ դա հենց այնպես չի արվում:

Ի դեպ, նույն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու՝ Ոստիկանության միջնորդություններն էլ քննում է Ջոն Հայրապետյանը:

Այնպես որ, Ժորա Չիչոյանը տարեց մարդուն սեփական կարծիքն ազատորեն արտահայտելու համար դատելու իր մոտիվացիան ունի:

Ժորա Չիչոյանը լավ կանի՝ ուսումնասիրի միջազգային փորձը. Գերտերությունների առաջնորդների նկատմամբ անգամ ֆիզիկական ոտնձգությունների համար մարդիկ չեն դատվում, իսկ «Սա Հայաստանն է, детка» տրամաբանության մեջ ժողովրդավարության բաստիոնում մարդը դատվում է խոսելու համար:

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...