Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում․ «Հրապարակ»

14 Մայիսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած-արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է՝ պատերի տակ ՔՊ-ականները դատապարտում են նրան, ասում են՝ չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։

Անգամ Փաշինյանի հավատարիմ զինակիցներն են խուսափում խոսել այս թեմայով, «կռուտիտներ» չեն կարողանում գտնել, ոմանք նույնիսկ հայտարարում են, թե չեն հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի։

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, իշխանափոխությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին երեկ հարցրինք՝ լինելով նախորդ գումարման խորհրդարանների պատգամավոր՝ հիշո՞ւմ է, որ երբեւէ որեւէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ մեկ օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։

Հարցը լսելուն պես պատգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին՝ խնդրելով, որ «յան տանք» իրենից, ինքը չգիտի ինչ պատասխանի։ Երբ տեսավ «յան չենք տալիս»՝ մարաթոնյան վազքի չեմպիոնի նման դուրս նետվեց խորհրդարանի շենքից։ Մենք որոշեցինք «հետապնդել» նրան, ի վերջո, նա ճարահատյալ նետեց՝ «նո քոմենթ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...