ՀՀ կրթական համակարգի պատասխանատուները խաղում են ազգային գոյության ու ապագայի հետ․ Մետաքսե Հակոբյան

14 Մայիսի, 2025

90-ականների պատերազմից հետո, երբ երկիրը ծանր վիճակում էր, ազգային կրթությունը միակ հենարաններից մեկն էր, որը պահեց հասարակական դիմադրողականությունը, գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այն ժամանակվա ուսուցիչներն ու դասախոսները ոչ միայն գիտելիք էին փոխանցում, այլև ազգային ինքնությունը պահող արժեքների կրողն էին։ Անվերապահ նվիրվածությամբ, հաճախ՝ առանց նվազագույն պայմանների, նրանք կրթության միջոցով պահեցին երկիրը, սերունդ ձևավորեցին՝ ապագայի հույսով։

Տարիների ընթացքում հայկական կրթական համակարգը ունեցել է թե՛ ձեռքբերումներ, թե՛ թերացումներ։ Սակայն հիմնական ուղենիշը՝ ազգայինն ու արժեքային դաստիարակությունը, պահպանվել է։ Ուսուցիչն ունեցել է պատիվ, հարգանք և հեղինակություն։ Նրան վստահել են ոչ միայն առարկայական գիտելիք, այլ նաև սերնդի ուղղություն ձևավորելու կարևոր առաքելություն։

Այսօր սակայն այդ համակարգը կանգնած է լուրջ արժեքային ճգնաժամի առջև։ Այն, ինչ հիմա ունենք, կարելի է անվանել «նիկոլյան կրթական համակարգ», որտեղ շեշտադրումները արմատապես փոխված են։ Այստեղ կրթվելը դարձել է նորաձևություն՝ առանց բովանդակության, իսկ արժեքային դաշտը՝ խեղաթյուրված։ Ուսուցիչն այլևս այն հենարանը չէ, որին աշակերտը հարգում է։ Նա կարող է դառնալ հարվածի թիրախ՝ ֆիզիկական, բարոյական և իրավական իմաստով։ Երբ աշակերտը կարող է հրել, վիրավորել կամ «գործ տալ» ուսուցչի վրա, ապա դա արդեն համակարգային խնդրի արտահայտում է, ոչ թե առանձին միջադեպ։

Կրթությունը պետք է լինի ազգային անվտանգության հիմքերից մեկը։ Երբ ուսուցիչը նվաստացվում է, կրթությունը դառնում է ձևական, իսկ սերունդը՝ արժեքազուրկ։

Վստահաբար կփաստեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը զուրկ է կրթական համակարգից և պատասխանատուները խաղում են ոչ թե ուսումնական ծրագրերի, այլ ազգային գոյության ու ապագայի հետ։

Իսկ ուսուցիչը, ով այսօր արժանապատվություն չունի, վաղը չի կարող արժանապատիվ սերունդ դաստիարակել»,- ընդգծել է Մետաքսե Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ սկանդալային և անսպասելի իրավիճակ է ստեղծվել։ Մեզ հաջողվել է պարզել, թե առաջադրված դատավորներից ով քանի ձայն է ստացել ՍԴ ներսում....

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...