Աննա Հակոբյանն ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա «Հրապարակ»

25 Ապրիլի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ակտիվությունը շատերին է նյարդայնացնում, անգամ՝ պետական պաշտոնյաների: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մտերիմին բողոքել է, թե մեզնից պահանջում են կնոջը նույն պատվին արժանացնել եւ նույնկերպ դիմավորել-ճանապարհել, ինչպես ամուսնուն ենք ընդունում-ճանապարհում:

Ասել է, որ հատկապես մարզային այցերի ժամանակ ողջ մարզը ոտքի են հանում, օրեր առաջ աշխատանքներ տանում, բոլոր կառույցներին «համար 1» հայտարարում, որ վարչապետական այցի արարողակարգով ընդունեն, եւ տիկինը դժգոհ չմնա։ Իսկ տիկինն անչափ ակտիվացել է` չկա օր, որ մի կառույց ու համայնք չայցելի:

Այսօր էլ նրան սպասում են Շիրակի մարզում․ այցելելու է Գյումրի՝ մասնակցելու իր օգնական Վարդուհի Մանուկյանի որդու՝ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ռաֆո Սահակյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառումը նախատեսված է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի շենքում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

150 թուրք է ժամանել Երևան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս օրերին Հայաստանում է գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում եւ այսօր մասնակցելու են տնտեսական ֆորումի։ Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք էկոնոմիկայի եւ ԱԳ...

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

Ծնելիությունը խթանելու խոստումը օդում է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսնակը հայտարարել է, թե մեր նյութի վերնագիրը «պարզապես կեղծ է», և փորձել է հերքել անհերքելին: Սակայն այդ հակադարձումը չի պատասխանում մեր...

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

Ավելի դաժան տեսարաններ են սպասվում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն առաջիկայում շարունակելու է «բռնոցի» օպերացիան, եւ ավելի դաժան տեսարաններ կարող ենք տեսնել, քան Գագիկ Խաչատրյանի դեպքում էր։ Նույնիսկ իշխանական շրջանակներում տարակուսած են, թե...

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

ՊՆ-ն ինքնասպանությունների թվերը թաքցնում է. ինչո՞ւ է վիճակագրությունը գաղտնի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից...

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական...