110 տարի է անցել 1915թ․ ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն

24 Ապրիլի, 2025

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) կենտրոնական գործադիր կոմիտեն գրավոր հայտարարություն է հրապարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ 1915 թվականի ապրիլի 24-ին երկու հարյուրից ավելի հայ մտավորականների իրենց տներից վտարմամբ և մահվան երթի ուղարկելով սկսված գործընթացը շարունակվել է հարյուր հազարավոր հայերի աքսորով և սպանությամբ։

«110 տարի է անցել 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ինքնության, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ երկու հարյուրից ավելի հայ մտավորականներ տարվեցին իրենց տներից և ուղարկվեցին մահվան։ Այս գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի տեղահանությամբ և կոտորածով։ Այս հողերի մյուս քրիստոնյա ժողովուրդները նույնպես ծանր մարդկային գին վճարեցին և կոտորվեցին այս քաղաքականության ու գործելակերպի հետևանքով»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարադատության դիմելն անփոխարինելի քայլեր են միմյանց և անցյալը հասկանալու, անկեղծ մոտեցմամբ պատմական վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար։

Կուսակցությունը շեշտել է հայ ժողովրդի հետ խաղաղության և հավասարության մեջ ապրելու կարևորությունը, ինչպես նաև նշել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային և մշակութային հարաբերությունների զարգացումը կլինի քայլ երկու ժողովուրդների բարօրության և Կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ։ «Այս զգացմունքներով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հին ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք 110-ամյա ցավն ու սուգը, մեր սրտերի խորքում զգում ենք այն մեծ մարդկային ողբերգությունը, որը վերապրվել է, և կրկին տխրությամբ ու հարգանքով հիշում ենք այդ գործընթացում իրենց կյանքը կորցրածներին»,- ասվում է քրդամետ կուսակցության հայտարարության մեջ

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...