Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել․ կա 26 զոհ

23 Ապրիլի, 2025

Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրում զինված անձինք հանգստավայրերից մեկում կրակ են բացել և սպանել առնվազն 26 զբոսաշրջիկի, կա 30-ից ավելի վիրավոր, որոնց մեծ մասը ծանր վիճակում է: Ուստի, չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա, գրում է Associated Press-ը:

Ոստիկանությունը կատարվածի համար մեղադրում է Հնդկաստանի իշխանությունների դեմ պայքարող զինյալներին: Իրավապահների փոխանցմամբ՝ առնվազն չորս զինյալ մոտ տարածությունից կրակել են տասնյակ զբոսաշրջիկների ուղղությամբ: Սպանված զբոսաշրջիկների մեծ մասը հնդիկ էին:

Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել: Ոստիկաններն ու զինվորները որոնում էին հարձակվողներին։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդհատել է իր երկօրյա այցը Սաուդյան Արաբիա և չորեքշաբթի վաղ առավոտյան վերադարձել Նյու Դելի, հաղորդում է Press Trust of India լրատվական գործակալությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտել է հարձակումը և ընդգծել, որ «հարձակումները խաղաղ բնակչության վրա անընդունելի են ցանկացած պարագայում»:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Ռուսաստանը չպետք է խոչընդոտի տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ. Վադեֆուլ

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 18-ին կժամանի Երևան և Բաքու:  Իր առաջին այցից առաջ նա քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և կոչ արել Մոսկվային չխոչընդոտել տարածաշրջանի երկրների մերձեցմանը Եվրամիության հետ։ Այս մասին գրում...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 18-ի և 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է կարճատև անձրև, 21-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյելբերի 17-ի ցերեկը, 18-ի և 19-ի գիշերը...

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Նոյեմբերի 18-ին Հայաստան կժամանի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, հայտնել են ԱԳՄԱ նախարարությունից: ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի...

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ պատերազմը և թույլ չի տա, որ այն վերածվի երկարատև հակամարտության։ Այս մասին Վենսը հայտնել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Փոխնախագահը նշել է, որ Իրանի...