Պայքարենք մեղքի դեմ, պայքարենք կյանքի ու արժանապատվության համար, պայքարենք մեր հավատքի և ինքնության համար. Արշակ սրբազան

19 Ապրիլի, 2025

Քույրեր և եղբայրներ,

Այսօր՝ ապրիլի 19-ը, 2025 թվական, ԵկեղեցինՀայաստանյայց բոցավառվող ճրագներովդիմավորում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս ՔրիստոսիՍուրբ Հարության տոնը։

Երկու հազար տարվա հեռավորությունից ՏիրոջՀրաշափառ Սուրբ Հարությունը շարունակում է գերելմարդկանց հոգիները, չսպառվող հույս ու հավատներշնչել քրիստոնյաների սրտերին։ Այն առանցքն էու գագաթնակետը քրիստոնեական հավատքի,անժխտելի վկայությունը Հիսուս ՔրիստոսիԱստվածության։ Եվ որի համար սուրբ առաքյալըՓրկչի Հարությունից երկու տասնամյակ հետոԿորնթոս քաղաքի նորադարձ քրիստոնյաներինուղղված իր նամակում անառարկելիհամոզվածությամբ հայտարարում է «Եվ եթեՔրիստոս Հարություն չի առել, ընդունայն է մերքարոզությունը, ընդունայն է և ձեր հավատը» (ԱԿորնթ. 15:14)։ Այո, Սուրբ Հարությամբ ամբողջանումէ Աստվածորդու փրկագործությունը, բացահայտվումՆրա երկրավոր առաքելության նպատակը։

Փրկչի Հարությանը նախորդող այս օրերինքրիստոնյաներս վերապրեցինք Տիրոջ երկրավորկյանքի տիեզերական, բայց և ողբերգականիրադարձությունները։ Աշակերտների հետ Տիրոջըսեղանակից եղանք Վերնատանը, մասնակից եղանքՀաղորդության Սուրբ Խորհրդի հաստատմանը, ականատես դարձանք Հուդա Իսկարիովտացումատնությանն ու դավաճանությանը, հետևեցինքհրեա աստիճանավորների խարդավանքներին ուհռոմեական զինվորների բռնություններին, ցնցվեցինք Քրիստոսի կրած չարչարանքներից, Գողգոթայի ճանապարհին ցավեցինք Տիրոջ սայթաքմամբ և վայր ընկնելով, Տիրամոր ու Տիրոջըհավատարիմ կանանց հետ վշտահար սրտովողբացինք խաչին գամված Փրկչին, լսեցինք Նրահոգեվարքի հառաչանքներն ու աղաղակող ձայնը«Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ. 27:46)։

Թվում էր՝ Հիսուսի մահվամբ ավարտվեցմարդկային կյանքի հերթական մի պատմություն։Թվում էր՝ եղավ այն, ինչ լինում է միշտ մահը կլանեցհերթական զոհին։

Այսպես անհիշատակ ու անփառունակկավարտվեր Քրիստոսի ու քրիստոնեությանպատմությունը, եթե մահը հաղթեր կյանքին, և եթեկնքված մնար գերեզմանի քարը։ Կավարտվեր, եթեչհնչեր խավարը ճեղքող հրեշտակաձայն ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Հարությամբ Հիսուս լիարժեքորեն բացահայտեցԻր Աստվածությունը։ Հիսուսի Հարությամբիմաստավորվեցին Նրա կրած հալածանքներն ուչարչարանքները, Նրա խաչելության, մահվան ութաղման խորհուրդները։ Քրիստոսի Հարությամբմահը դադարեց լինել կյանքի առջև ծառացածանհաղթահարելի պատնեշ, այլ դարձավ մի դուռ, որբացվում է դեպի հավերժություն։ Եվ դրա համարՔրիստոս ասում է. «Ես եմ Հարությունն ու կյանքը. ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11։25-26)։

Քրիստոսի Հարության տիեզերականծավալները, սակայն, երբեք ու երբեք չեննսեմացնում կամ ոչնչացնում երկրավոր կյանքիարժեքը, այլ այն դարձնում են հավիտենությաննախասրահ։ Առանց Հարության՝ երկրավոր կյանքըդատապարտված է վերածվելու մի մրցասպարեզի, ուր մրցանակ են դառնում փչացող նյութը, խամրողգեղեցկությունը, ջլատվող ուժը և փոշիացողիշխանությունը։ Առանց Հարության՝ ջնջվում ենբնագծերը մեղքի ու առաքինության, բարու և չարի, լույսի և խավարի։ Առանց Հարության՝ չկա՛նսահմաններ ու չկա՛ն ուղենիշեր, չկա՛ն նպատակներու չկա՛ն միջոցներ և, վերջապես, չկա՛ կյանք, այլ կամիայն ու միայն սրընթաց ու աննպատակ մի վազքդեպի գերեզմանի գուբը։ Այսպես է Հարությանժխտումը ոչնչացնում կյանքը և մարդուն մղումինքնաստվածացման, սեփական ցանկություններիու իրավունքների բացարձակացման։ ՄինչդեռՀարության լույսի ներքո կյանքի յուրաքանչյուրհանգրվան՝ ծնունդից մինչև մահ, փրկության միօղակ է հավերժության շղթայում։ Հարության լույսիներքո երկրի գործերը արձագանք են ստանումհավերժության մեջ, երկրի ջանքերը գանձեր ենդառնում երկնքում։ Եվ կրկին ու կրկին ճշմարիտ էՍուրբ Առաքյալը. «Եթե Քրիստոս Հարություն չիառել, ընդունայն է ձեր հավատը» (Ա Կորնթ 15։17)։

Հազարհազար անգամներ մեր ժողովուրդնանցել է մահվան ու սարսափի հովիտներով, ցմրուրըմպել դառնության բաժակը, քաջաբար մարտնչելարհավիրքների դեմ, երբեմն խելահեղ միհուսախաբությամբ փորձել փախուստ տալողբերգական իրականությունից, իսկ երբեմն, նույնիսկ, կասկածի տակ առել Հարությանճշմարտացիությունն ու Աստուծո լինելիությունը։

Այսօր էլ շարունակում ենք կրել ցեղասպանականգործողությունների հետևանքները, դարձյալ հանդիպում որբացած երեխաների ծերացածդեմքերի, տեսնում ցավից գալարվող որդեկորույսմայրերի ցամաքած աչքեր, հայրենազրկվածարցախահայերի թորշոմած հայացքներ, բանտերումապօրինաբար պահվող և խոշտանգվող գերիներ, սեփական երկրում անպաշտպանությունից ուչքավորությունից կորացած մարդիկ։ Եվ նույնժամանակ, այսօր, Քրիստոսի Սուրբ Հարությունիցերկու հազար տարիներ հետո

տեսնում ենք մարդկային ցավի ու կարիքինկատմամբ անտարբեր ու սնափառ հոգիներ, որոնքինքնության ուրացման գնով փառք ու անձնականբարեկեցություն են փնտրում,

-տեսնում ենք բարձր ամբիոններումճամարտակող հռետորներ, որոնք իրապաշտությանհանդերձանքով հայրենադավություն, պատմականհիշողությունից հրաժարում և ինքնաժխտում ենքարոզում,

-տեսնում ենք խոսքի աճպարարներ, որոնքազատության ու արդիականության զարդարանքիմեջ սանձարձակություն են տարածում,

-տեսնում ենք նաև ինքնահռչակ լուսավորիչներ, որոնք անկրթության աղաղակող շքահանդեսում«գիտելիք ու բարեկրթություն» են վաճառում:

Եվ սրանք բոլորը պարծենում են այն ամենով, ինչի համար պետք էր ամաչել, և ամաչում այնամենից, ինչով պետք էր պարծենալ։ Եվ այսպես են պատիվն ու հարգանքը, անցյալն ու ներկան, այլևապագան աճուրդի հանվում մարմնապաշտությանսև բագիններում:

Մի՞թե այս ողբալի պատկերների առջև չինսեմանում Սուրբ Հարությունը։ Ինչպե՞ս հավատալ, որ Փրկչի Սուրբ Հարության խորհուրդը կյանք ուփրկություն պիտի դառնա նաև այսօր մեզ համար։

Ես չունեմ խոսքեր՝ համոզելու ձեզ Հարությանճշմարտացիության մեջ, ես չունեմ բառեր՝հավաստիացնելու ձեզ հավիտենական կյանքիիսկության մեջ։

Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքըսահմանափակվել անիմաստ ու ողբերգականմահվամբ։

Ունեմ համոզում, որ չի՛ կարող կյանքն ավարտվելլացով ու ողբերգությամբ, և չի՛ կարող գերեզմանըդառնալ կյանքի ողջ ու ամբողջ էությունն ուբովանդակությունը։

Ունեմ համոզում, որ Հիսուս իսկապես Հարությունէ առել և դրանով է հենց Նա Աստված։ Աստված չիկարող մահանալ։ Եթե Աստված մեռած է, ուրեմնընդունայն է ոչ միայն մեր քարոզությունն ու մերհավատքը, այլև մեր ողջ կյանքը, և աննպատակ՝ մերողջ ընթացքը։ Իսկ քանի որ աննպատակ չէ մերկյանքը, ուրեմն ճշմարիտ է Հիսուսի Հարությունը, ևանժխտելի՝ Աստուծո լինելիությունն ումասնակցությունը մեր կյանքին։ Եվ վերջապես, ավելի դյուրին է հավատալ այն բանին, որ Աստվածիրապես Հարություն է առել, քան նրան, որ Աստվածշարունակում է մնալ մահացած։

Արդ, փորձությունները վերածենք կամքիզորացման, մերժենք թերահավատությունն ուկասկածները, սայթաքելուց հետո վեր կենանք,մեղանչելուց հետո չդադարե՛նք մնալ Հարության մարտիկ, հուսախաբությունից հետո չպարտվենք անհուսությունից։ Պայքարենք մեղքի դեմ նախ մերմեջ, ապա և ամենուր։ Պայքարենք կյանքի ուարժանապատվության համար, պայքարենք մերհավատքի և ինքնության համար, պայքարենքառաջընթացի ու կատարելագործման համար։ Երբչկա պայքար, մահն ամենուր է։ Հարությունն ամենուրէ և ամեն ժամ, երբ Աստված դառնում է առանցքն ուուղենիշը մեր կյանքի։ Հարությունն այնտեղ է, ուր չկաատելություն ու թշնամանք, Հարությունն այնտեղ է, ուր խորտակվում է պատնեշը չարի և Հարություննայնտեղ է, ուր գերիշխում են միաբանությունն ուհամերաշխությունը, և թագավորում՝ սերը։

Եվ ուրեմն թող օրհնյալ լինի Տիրոջ ՍուրբՀարությունը: Թող Փրկչի Սուրբ Հարության շնորհներըառատորեն սփռվեն մարդկանց հոգիներում ևհամանգամայն հայ կյանքից ներս այժմ ևհավիտյանս հավիտենից, ամեն

«Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․  ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

«Ի դեպ»․ ԵՄ-ում հայկական ծիրան միայն Մարթա Կո՞սն է կերել

Ի դեպ, հունիսի 23-ին համացանցում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ հայկական ծիրանի խորհրդանշանական խմբաքանակի ԵՄ արտահանումը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ու ԵՄ  ներկայացուցիչ Մարթա Կոսը համատեղ լուսանկար հրապարակեցին՝ մի տուփ՝ 7 հատ ծիրանի հետ, նշելով, թե...

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված՝ քնեցված առյուծներից մեկն այդպես էլ չի արթնացել․ «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի տանից տեղափոխելու համար առյուծների քնեցնելը վտանգավոր հետևանքներ է ունեցել։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել։ Ինչպես գրում է «Փաստինֆոն», Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը...

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Հայրս դարձել է քաղաքական խաղի պատանդ․ չեխական մամուլի անդրադարձը՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրին

Չեխական Idnes.cz պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրման փաստին ու  նրա և Բաքվում պահվող հայ մյուս հայ գերիների ճակատագրին: Ստորև  թարգմանաբար ներկայացվում է հոդվածը որոշ կրճատումներով. «Լեռնային Ղարաբաղի նախկին...

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

ԱՄՆ-ն կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները․ Թրամփ

Միացյալ Նահանգները կվերացնի Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հիշեցնենք, որ Անկարայում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողով։ «Ես շատ հիասթափված էի ՆԱՏՕ-ից։ Եվ անկեղծ ասած, եթե գագաթնաժողովը չանցկացվեր Թուրքիայում,...

Փողոցային պայքար լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

  «Վարդևանյանը իմ սպասելիքներից էլ շատ «գազ տվեց», բայց դիմացը «Զապորոժեց» էր կանգնած։ Ընդդիմադիր 5 ուժերով արդեն հայտարարություն արել ենք, այլ ուժերից էլ արձագանքներ կան, երբ համարենք հարմար, ընդդիմադիր հարթակը կձևավորվի։ Մենք...