Ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի կարգավիճակը. Ռուբեն Մխիթարյան

19 Ապրիլի, 2025

«Ես շատ կուզեմ, որ այս տարիները հետագայում պատմության մեջ հիշվեն որպես նոր սկզբի, նոր վերածննդի տարիներ ոչ միայն հայրաքաղաքի, այլ Հայաստանի համար»,-Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը հայտարարեց «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը։

Նա ընդգծեց, որ շատ կարևոր հարցերում պետք են ու պարտավոր են անձնական ամբիցիաները, մտորումները, անհամաձայնությունները դնել կողքի, մտածել պետության առավելագույն շահի, հայ ժողովրդի, հավատքի, հայրաքաղաքի մասին։

«Մեզ՝ բոլորիս, ցանկանում եմ, որ մենք մեր քաղաքին կարողանանք վերադարձնել հայրաքաղաքի այն կարգավիճակը, որ հոր դերն ու նշանակությունն այս պետությունում բոլորը հասկանան ոչ թե ուղղակի խոսքերով, այլ՝ մայրաքաղաքը զգա, որ հայրը պատրաստ է նորից ստանձնել օջախի պահապանի, զարգացնողի և անվտանգություն ապահովողի դերը»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...