Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու դեպքում դատավորների պատասխանատվության չափը կբարձրանա. «Փաստ»

17 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հակակոռուպցիոն կոմիտեն առաջարկում է լրացում կատարել Քրեական օրենսգրքում: Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է օրենսգրքի՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը վերտառությունը կրող 482-րդ հոդվածում ավելացնել երկրորդ մաս: Մասնավորապես՝ պատասխանատվություն նախատեսել նաև նույն արարքի համար, որն անզգուշությամբ հանգեցրել է հանցագործությունից տուժած անձի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ ազատությունից զրկման կամ առաջացրել է առողջությանը ծանր վնասի պատճառում կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք:

Քրեական օրենսգրքի 482-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու համար: Արդարադատության՝ որպես դատական համակարգի կարևորագույն գործառույթի պաշտպանության և անխափան իրականացման հրամայականով պայմանավորված, ինչպես նաև միջազգային չափանիշների համաձայն՝ դատավորներին տրվում է անձեռնմխելիություն իրենց աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն և պատշաճորեն կատարելու համար։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ վերջիններս ազատված են պատասխանատվություն կրելուց: Ժողովրդավարական հասարակությունում դատավորը չի կարող բացարձակ անձեռնմխելիություն ունենալ: Այլ է հարցը, որ դատավորների՝ արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս, քրեական պատասխանատվության ենթարկելու շեմը պետք է բավականին բարձր լինի։ Իրավաչափորեն և արդարացիորեն պետք է առավել բարձր լինի նաև դատավորի կողմից այս կամ այն շահագրգռվածությունից կամ շահից դրդված՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքերում որոշակի ծանր հետևանքների առաջացման պատշաճ գնահատականը և իրավական ամրագրումը:

Դատավորի կողմից ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու դեպքում չեն բացառվում այնպիսի իրավիճակներ, երբ դրա արդյունքում անձը դատապարտվի ազատազրկման կամ նման դատական ակտի կայացմամբ պայմանավորված այս կամ այն անմեղ անձն ինքնասպանություն գործի կամ լուրջ (այդ թվում՝ հոգեկան) հիվանդություններ ձեռք բերի կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս կրի և այլն: Նման դեպքերում դատավորի պատասխանատվության աստիճանը պետք է իրավաչափորեն առավել բարձր լինի և ստանա համաչափ իրավական գնահատական:

Նշվում է, որ երբ դատավորն իր իշխանական լիազորություններն ի վնաս պետական շահերի է օգտագործում, այսինքն՝ ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ է կայացնում և դրա արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջանում, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենսգրքի 482-րդ հոդվածի 1-ին մասով՝ արարքի հասարակ տեսակի համար, իսկ մնացած պաշտոնատար անձինք նույն արարքը կատարելու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ ծանրացնող հանգամանքներով կատարված արարքի համար: Հարկ է նկատել նաև, որ պատժի առումով ևս էական տարբերություն է առկա, մասնավորապես՝ 482-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ է նախատեսված ի թիվս այլնի նաև ազատազրկում մեկից չորս տարի ժամկետով, իսկ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համար՝ ազատազրկում չորսից ութ տարի ժամկետով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...