Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք, բայց ես քաղաքական հենարան չունեմ. Վարդան Ղուկասյան

16 Ապրիլի, 2025

Ես չունեմ քաղաքական հենարան։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Դուք ինչ ուզենաք կկապեք, ինչ ուզենաք կասեք: Ես քաղաքական հենարան չունեմ, քաղաքականության մեջ ոչ մեկի հետ չեմ համագործակցում Բարձրաձայն ասում եմ և իմ խոսքերը խնդրում եմ հիմք ընդունեք: Քաղաքական որոշ գործիչների պես չընդունեք, որ ասենք մի օր մի բան են ասում, հետո այլ բան են ասում, հետո այլ բան են ասում: Ես հիմա ոչ մեկի հետ քաղաքական առումով ճանապարհ չեմ գնում այս պահի դրությամբ: Հետագայում միգուցե կլինի ի՞նչ է պատահել որ, երբեք մի ասա երբեք:

Բոլորը խմբակցությունները իրենց ձայնը տվեցին, դրանից հետո կհամագործակցենք, կաշխատենք: Մեկը կարող է մի կուսակցության պատկանելիություն ունենա, մեկը մյուս կուսակցության պատկանելիություն ունենա, բայց մեր հիմքը պիտի լինի քաղաքի շահը: Պետք է լինի համերաշխություն, խառնակչություն չանել, ոտ չպահել, խոսքին տեր լինել, ասած խոսքը պահել, մարդու հետևից դավեր չդավել, իմ ապրած կյանքը այդպիսին է»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Ավտովթար՝ Հաղարծինի ճանապարհին. տուժածներ կան

Օգոստոսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին,...

Արցախի Հանրապետության հռչակագրի հեղինակը այսօր գտնվում է Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում․ Միկոյան

  «Հենց առաջին իսկ կալանավորումից սկսած՝ դրանք եղել են աշխարհաքաղաքական կալանքներ՝ այդ փուլի համար նախագահ Քոչարյանին մեկուսացնելու նպատակով։ Եթե այս մեկը շատ ակնհայտ Բաքվից եկող պատվեր է, շատ ակնհայտ, այսինքն՝ քննարկման առարկա չէ, թե...

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ

Հայաստանն ու Իրանը կստեղծեն «Պարզեցված մաքսային միջանցքի» ռեժիմ։ Երկու երկրների միջև համապատասխան արձանագրության նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Պետական եկամուտների կոմիտեի պարզաբանական փաստաթղթում, մասնավորապես, նշվում...

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Ծանր մետաղներ՝ հողում, նստվածքներում, փոշու և մարդկանց մեզի մեջ. չեխ փորձագետներն ուսումնասիրել են Սյունիքի բնակավայրերը. «Հետք»

Գրեգորի Մալյուկովը, Նիկոլա Ելինեկն ու Մարսելա Չերնոխովան Չեխիայից Կապան էին հասել՝ ներկայացնելու իրենց կազմակերպության՝ «Առնիկայի» գիտական հետազոտության արդյունքները: Մեր զրույցի հաջորդ օրը նրանք պատրաստվում էին Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանրայնորեն ներկայացնել...

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

Ռուսաստանում սկսում են դրոններով բեռնափոխադրումների փորձնական նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է ստեղծել դրոնների միջոցով բեռնափոխադրումների նոր համակարգ։ Նախագահի խոսքով՝ ինքնավար անօդաչու համակարգերը հատկապես պահանջված են Արկտիկայում և Հեռավոր Արևելքում, այդ թվում՝ դժվարամատչելի շրջաններում,...