Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Դանիելյան

15 Ապրիլի, 2025

Հայոց ցեղասպանության հարցերում հարկ է լինել առավելագույնս ճշգրիտ և փաստարկված: Այս մասին իր էջում գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը։

«Վերջերս աչքովս ընկավ Հայոց ցեղասպանության առնչությամբ 2020-21թթ. ԱԳ նախարար Արա Այվազյանի մի վերլուծական հոդված, որում հարգարժան հեղինակը փաստարկված վերլուծում է այդ ոճրագործության առնչությամբ հանրային վերաբերմունքի խթանները և ժամանակագրությունը, հստակ եզրակացնելով, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը չէր կարող թելադրված լինել իբր առավելապես արտաքին ազդեցությամբ: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ ոճրագործությունը չի պատժվել, արձանագրում է. «… ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել»: Ընդ որում, հեղինակը հղում է արել նաև հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի 1999 թվականի «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատության վրա:

Եթե չլիներ հատկապես ներկա շրջափուլում այս խիստ կարևոր հարցի լուսաբանման հրատապ անհրաժեշտությունը, հատուկ չէի անդրադառնա, սակայն այս բնույթի դիտարկումները, ցավոք, եզակի չեն, ուստի մեկ անգամ ևս փորձեմ հակիրճ անդրադառնալ խնդրի մի քանի առանցքային իրավական ասպեկտների՝

— թուրքական իշխանության և իշխող «Իթթիհադ» երիտթուրքերի կուսակցության վերնախավի բոլոր պատասխանատուները դատապարտվել են հենց թուրքական դատական ատյանների կողմից՝ 1919-21թթ. (հակառակ պարագայում չէր բացառվում միջազգային դատավարությունը): Նրանք ազատ չեն ճամփորդել, այլ այդ պետություններում գտնվել են կեղծ փաստաթղթերով, օրինակ հեռակա մահապատժի դատապարտված Թալեաթը Գերմանիայում կրել է «Ալի Բեյ» անունով կեղծ անձնագիրը: Այդ պաշտոնյաները դատապարտվել են զանգվածաբար էթնիկ բնաջնջումներ պետական մակարդակով կազմակերպելու համար, ուրիշ բան, որ նախապես թույլ է տրվել, որ փախուստի դիմեն, այդ թվում՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ: Ի դեպ, դատավճիռների բնօրինակների մի մասը տեղ են գտել Վատիկանի կողմից հրատարակված ժողովածուներում, ինչը ժամանակին խիստ զայրացրել էր թուրքական իշխանություններին: Ի դեպ, բոլոր թուրք դատավորներին հետագայում՝ 30-ականներին գլխատել են,

— այո, «ցեղասպանություն» եզրույթը իրավական ամրագրում չի ունեցել այդ շրջանում, սակայն դա բնավ չի նշանակում, թե չեն եղել այդպիսի ոճրագործությունների համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական պայմանագրեր: Դեռևս 1907թ. (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը) Հաագայի 2-րդ կոնֆերանսին վերանայվել է նախորդ կոնֆերանսում ընդունված 3 կոնվենցիա և ընդունվել է առնվազն 10 նոր կոնվենցիա, որոնք ընդգրկել են պատերազմի կանոններին և սովորույթներին, ինչպես նաև այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող միջազգային կանոնների լայն շրջանակ: Մասնավորապես, միջազգային իրավունքի այդ փաստաթղթերով երաշխավորվել է խաղաղ բնակչության իրավունքները, այդ թվում՝ անգամ վերապահվել է զինված դիմադրություն ցույց տալու իրավունքը:

Ի դեպ, երջանկահիշատակ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը իր վերը նշված աշխատությունում հանգամանորեն անդրադարձել է և այդ միջազգային պայմանագրերին և թուրքական դատավարություններին:

Հ.Գ. Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից, քանզի միայն այս երկրի դատական ատյաններն են արձանագրել այդ փաստերը, այլ է խնդիրը, որ ներկայիս իշխանությունները փորձում են անտեսել իրենց իսկ դատական ատյանների օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը ….», — գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

Ազգային ամոթը մեր մեջ պետք է լինի․ սա մեր կողմից թույլատրված իրավիճակ էր․ Տաթևիկ Վիրաբյան

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ իրականում ազգային ամոթի օրը էսօր չէր, այլ այն օրը երբ գիտեինք, որ էս օրը գալու է։ Ազգային ամոթը արդեն մեր մեջ պիտի լինի, որ բոլոր կարմիր գծերը հատված են, բայց մենք՝ անզօր։ Սա...

Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ սրբազան

Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ սրբազան

Հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․  «Է. ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ ԱՄՓՈՓՈՒՄ Պետությունը կոչված է բոլոր հնարավոր միջոցներով, լծակներով, եղանակներով մշտապես մեծարել և պանծացնել իր հերոսների, նահատակների անունն ու պատիվը թե՛ անհատական, և թե՛ հավաքական իմաստով`...

Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով մեկ տուժած կա․ Շամշյան

Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով մեկ տուժած կա․ Շամշյան

Հուլիսի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում «Այրվածքաբանության ազգային կենտրոնից» տեղեկություն է ստացվել, որ Սարյան 18...

Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում. Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո...

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

Եվրոպական չորս երկրները դատապարտել են Ռուսաստանի ներկայությունը Աբխազիայում և Հարավային Օսիայում

«Մենք կրկին դատապարտում ենք ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված շրջաններում», - ասված է Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։ Այս մասին հայտնում է...