Վրաստանի նախագահը ժամանել է Ադրբեջան

Ապր 15, 2025

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։

Այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։

Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Նա  ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։

«Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։

Կավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։

Նմանատիպ նյութեր

Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան

Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և...

Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին՝   կա՞ ընդդիմադիր դաշտը համախմբելու և համատեղ պայքարի դուրս գալու հնարավորություն։ «Նայած՝ մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում...

Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն

Շտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն

Դանակով զինված քաղաքացին հարձակվել էր շտապօգնության բուժանձնակազմի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։ ժամը 14:20-ի սահմաններում Աշտարակի շտապօգնության...

Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել Արցախյան պատերազմների, հայկական կողմի հաղթանակների...

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին

Այսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Այս մասին Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց...