Հետախուզման չեղարկումը համընկել է Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին ուղղված այլ զիջումներին

14 Ապրիլի, 2025

Հայ դատի համակարգում գործող, Վաշինգտոնում տեղակայված «Հայկական իրավական կենտրոնը» խստորեն դատապարտել է ադրբեջանցի պատերազմական հանցագործ Քամիլ Զեյնալլիի նկատմամբ միջազգային հետախուզումը դադարեցնելու՝ Հայաստանի կառավարության որոշումը։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք Հայկական իրավական կենտրոնի հայտարարությունը։

«Հայկական իրավական կենտրոնը» խորին հիասթափություն և մտահոգություն է հայտնում Հայաստանի իշխանությունների վերջին սարսափելի որոշման կապակցությամբ, որով հետ է կանչվում Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալլիի նկատմամբ՝ միջազգային հետախուզումը։ Նա մեղադրվում է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ իրականացրած դաժան պատերազմական հանցագործությունների մեջ։ Զեյնալլին, ըստ հաղորդումների, Հադրութի շրջանում գլխատել է տարեց քաղաքացու՝ այդպիսով կատարելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

Այս որոշումը, որը, ըստ հաղորդումների, կապված է միմյանց քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում չիրականացնելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2007 թվականին ձեռք բերված համաձայնություն հետ։ Սակայն այն խաթարում է արդարադատության և հաշվետվողականության հիմնարար սկզբունքները։ «Հայկական իրավական կենտրոնը» համոզված է՝ նման համաձայնությունները չեն կարող չեղարկել պատերազմական հանցագործությունների համար սահմանված միջազգային հետախուզումները, որոնք համընդհանուր ճանաչված են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

Հետախուզման չեղարկումը համընկել է Հայաստանի կառավարության կողմից Ադրբեջանին ուղղված այլ զիջումների հետ, այդ թվում՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերից հրաժարվելու պատրաստակամության։ Այս գործողությունները վրդովմունք են առաջացրել մարդու իրավունքների պաշտպանների և ընդդիմադիր գործիչների շրջանում, որոնք դրանք գնահատում են որպես դավաճանություն՝ պատերազմի զոհերի հիշատակին, ինչպես նաև անպատժելիության վտանգավոր նախադեպ։ Միջազգային իրավունքի և դրանով սահմանված փոխհարաբերությունների ու հատուցման հնարավորությունների մերժումը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում խարխլում է օրենքի գերակայության հիմքերը։

«Հայկական իրավական կենտրոնը» Հայաստանի կառավարությանը հորդորում է՝ վերանայել իր որոշումը և պահպանել հանձնառությունը Ղարաբաղյան հակամարտության զոհերի համար արդարադատության ապահովման գործում։ Բացի այդ, «Հայկական իրավական կենտրոնը» կոչ է անում միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների մարմիններին՝ միջամտել ապահովելու, որպեսզի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք ենթարկվեն պատասխանատվության։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

14 ապրիլ 2025թ․

Նմանատիպ նյութեր

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը: Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել...

Նախկինում ընդդիմադիր թեկնածուներին գոնե չէին ձերբակալում. Տիգրան Աբրահամյան

Սա ընդամենը առաջին փուլն էր. մենք շարունակելու ենք մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար...

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն

Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում, հայտարարել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը։ Նշենք, որ hոկտեմբերի 27-ին Հայաստան...

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայկական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին ուշադրությամբ հետևում ենք։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել պատմական...

5000-ից 20 000 դրամ․ ՆԳ նախարարը՝ ավելացված տուգանքների մասին

  «Երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, այսինքն՝ վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել։ Բայց դուք էլ եք արձանագրում, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կարող է չփոխվել։ Հիմա ո՞րն է պետության...