Ռուբեն Վարդանյանի որդին և Ջարեդ Գենսերը բարձրաձայնել են Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների խնդրի մասին

11 Ապրիլի, 2025

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը հյուրընկալվել են ամերիկացի հայտնի հաղորդավար, իրավաբան Հյու Հյուիթին  (Hugh Hewitt) և խոսել Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների  մասին:

Ստորև թարգմանաբար հատված է ներկայացվում հարցազրույցից.

Հյու Հյուիթ —  Մենք փորձում ենք այս հաղորդման ընթացքում ժամանակ տրամադրել, որպեսզի լսարանը տեղեկացվի, որ աշխարհում կան քաղբանտարկյալներ, որոնցից  մեկը Ռուբեն Վարդանյանն է, որը պահվում է Ադրբեջանում։ Նրա որդին՝ Դավիթը, միանում է մեզ Ջարեդ Գենսերի հետ, ով միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների պաշտպան է։  Դավիթ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոր բանտարկության պայմանների մասին։ Դուք կարողանո՞ւմ եք խոսել նրա հետ, տեսակցել նրան։ Նա մեկուսացվա՞ծ է, թե՞ նրա հետ համեմատաբար լավ են վարվում՝ որպես քաղբանտարկյալի։

Դավիթ Վարդանյան —  Շատ կարևոր է, որ լսարանը հասկանա այն իրավիճակը, որի հետ մենք գործ ունենք։ Ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցների, ներառյալ Freedom House-ի, Ադրբեջանը դասվում  է աշխարհի ոչ ազատ երկրների շարքին  և  համարվում է ամենափակ ավտորիտար ռեժիմներից: Խնդիրն այն է, որ 2023 թ. սեպտեմբերին հորս ձերբակալությունից ի վեր ընտանիքի ոչ մի անդամ չի կարողացել անձամբ տեսնել նրան։ Միակ բանը, որ մենք ունեցել ենք, հեռախոսազանգերն են, որոնք  մի քանի րոպե են տևում։ Կա նաև  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը այցելում էր բանտարկյալներին , բայց ցավոք, այս տարվա սկզբին Ադրբեջանը հայտարարեց երկրում գործող շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի գրասենյակների փակման մասին, ինչը նշանակում է, որ  հիմա գերիներին  ավելի մեկուսացված են լինելու:

Որպեսզի պատկերացնեք մեկուսացվածության աստիճանը՝ ասեմ, որ Ջարեդը՝ մեր փաստաբանը, որը թիմում է 2024 թվականի վերջից, չի կարողացել ոչ միայն այցելել հորս, այլև խոսել նրա հետ կամ  ծանոթանալ գործի նյութերին։ Այնպես որ, ամեն ինչ կատարվում է  լիակատար մեկուսացման մեջ, միջազգային բոլոր նորմերի  և օրենքների խախտումներով, և մենք  չափազանց մտահոգված ենք:

Հյու Հյուիթ —Պարոն Գենսեր, Դուք շատ եք զբաղվել այս հարցերով… Պատանդներին դուրս հանելը շատ նուրբ գործ է։ Եթե չափից ավելի ճնշում գործադրեք, նրան ավելի խորը կմղեք բանտային ցանցի մեջ։ Եթե ոչինչ չասեք, մարդիկ կմոռանան նրա մասին։ Ուստի, ինչպե՞ս եք աշխատում այս հարցով Թրամփի թիմի հետ։ Ո՞վ է բանակցում Ռուբենի և մյուս հայ քրիստոնյաների համար։

Ջարեդ Գենսեր —  Հարցին անդրադարձ եղել է ամենաբարձր մակարդակներում։ Գիտեք, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել  էր Ադրբեջան,  երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ խոսելու, բայց նաև՝ հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման կոչ անելու համար։  Այնուհետև Ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցըն է  խոսել Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդականի հետ և  նույնիսկ գրառում արել  այդ զանգի մասին: Նա  բացահայտ ասել է, որ նախագահ Թրամփը կցանկանար տեսնել խաղաղության պայմանագրի կնքում, և  այդ ընդհանուր գործընթացի շրջանակներում բանտարկյալների ազատ արձակում: Այսպիսով, մենք չէինք կարող ունենալ, իրականում, ավելի բարձր մակարդակի ներգրավվածություն։

Իմ պատկերացմամբ, Թրամփի վարչակազմը հիմա փնտրում է քաղաքական գործողությունների միջոցով որոշ շատ հստակ ազդանշաններ ուղարկելու ուղիներ, որոնք Ադրբեջանի նախագահի  համար հստակ կդարձնեն, որ դա {բանտարկյալների ազատ արձակումը} պետք է տեղի ունենա։

Նմանատիպ նյութեր

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել

Յուլիա Սվիրիդենկոն հաստատեց իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից՝ Վլադիմիր Զելենսկու կողմից կաբինետը վերադասավորելու մտադրության մասին հայտարարությունից հետո։ «Ես հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել ղեկավարելու կառավարությունը… Մենք նաև նախագահի հետ քննարկել ենք մեր...

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել

Մոսկվա-Երևան ավտոտրանսպորտային երթուղի է գործարկվել։ Տեղեկությունը Մոսկվայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է հայտնել՝ նշելով, որ դեպի Երևան ուղերթը շաբաթական մեկ անգամ է իրականացվելու՝ Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից։ «Այժմ...

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը Հայաստանում

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Այն շարժական տոն է և ըստ եկեղեցական տոնացույցի՝ նշվում է Զատիկից 98 օր հետո՝ կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած հատվածում: Այդ մասին Ֆեյսբուքի իր...

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա հիվանդանոցում մահացել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։ Դեպքից հետո նա...

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Գեղարքունիքի մարզում բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները․ կա 5 տուժած

Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից...