Եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում․ Հակոբ Հակոբյան

9 Ապրիլի, 2025

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Կառավարությունը պարբերաբար կրկնում է՝ «Արցախցիների համար անում ենք հնարավոր ամեն ինչ, մի բան էլ ավել»։  Այս խոսքերը, սակայն, արցախցիների առօրյա կյանքում հնչում են դատարկ ու ցավոտ։ Դրանք վիրավորական են մի ամբողջ ժողովրդի համար, որն այսօր ապրում է ժամանակավոր պատերի մեջ, անորոշության մեջ, մոռացվածության զգացումով, վերադարձի կարոտով։Սակայն բնական հարց է առաջանում` եթե սա է ամեն ինչի սահմանը, ապա ինչո՞ւ է այսօր՝ ամիսներ անց,

արցախցին ապրում վարձով կամ բարեկամի տանը կամ լքված տներում՝ առանց հստակության, թե երբ ու որտեղ կունենա իր տունը։

Սրցախցին , որը իր ողջ կյանքը նվիրել է իր հողին, այսօր ստիպված է աշխատատեղ մուրալ կամ հեռանալ արտագնա աշխատանքի։ Ո ՞րն է «մի բան էլ ավել»-ը՝ երբ մարդը ստիպված է սեփական արժանապատվությունը ստորացնել՝ մի կտոր օգնություն ստանալու համար։

Իսկ ինչով է զբաղված այս իշխանությունը` միայն բարձրաստիճան պաշտոնյաների ցուցադրական այցեր և հանդիպումներ, առանց իրական, համակարգված քաղաքականության՝ մարդկանց վերաբնակեցման, վերապատրաստման, ինտեգրման, հոգեբանական աջակցության։

Արցախցիների զայրույթը պատահական չէ։ Դա հուսահատության ճիչ է, երբ մարդը փորձում է հիշեցնել պետությանը՝ ես կամ, ես արժանի եմ ապրելու, ոչ թե գոյատևելու։ Այս իրավիճակում լռելը հանցագործություն է, իսկ խոսելը՝ պարտք։ Ուստի արցախցու ըմբոստությունը ոչ թե փողի կռիվ է կամ ապակայունություն ստեղծելու միտում, այլ վերջին հույսի շող՝ որ այս հասարակության մեջ դեռ արժեք ունի արդարությունը, մարդկային երեսը և պետական արժանապատվությունը։

Եվ եթե սա է «պետության օգնությունը», ուրեմն մենք՝ որպես պետություն, պարտվել ենք ոչ միայն պատերազմում, այլ նաև՝ մեր ներսում»։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...