Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ

5 Ապրիլի, 2025

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը․

«Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,

այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և անճնշելիության. հատկանիշներ, որ հարիր են հայկյան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր հաղթանակը, ինչպես և հայտնի է, կրկին անհնար կլիներ, եթե ընդդիմադիր թիմերը հաջողություն չունենային միավորվելու գլխավոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի և հայրենական հարցերի հանդեպ երկրորդական դասվող տարաձայնությունների վրա։

Ըստ այդմ՝ շնորհակալություն ենք հայտնում հայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատվիրակած իշխանությունը Վարդան Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եվս մեկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասյանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր հանձնառության կնճռոտ ծանրությունը և այն պատասխանատվության աստիճանը, որն իր ուսերին է առնում արդեն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով։ Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գյումրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Իմանալով նաև այն, որ ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի՝ խոցելիության մասին դոկտորական թեզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնույթ։

Ինչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը Վարդան Ղուկասյանի մեջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» հոգևոր զրույցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մեջբերման մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կամ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կամ զորանալ դրանում՝ ինչո՞ւ չէ՝ Տաթևացի ընթերցել սկսելով։

Ավարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասյանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի և խիզախ մի քայլ՝ զինված ոչնչով, բացի ճշմարտությունից։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցությունը վայելելով՝ նա ավելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կյանքի՝ Գյումրուն վերադարձնելով նախկին անհոգությունը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև և կխրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն, հավատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական հորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանություն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողություն

Եվ բոլոր հարցերում՝ սեր…»

Նմանատիպ նյութեր

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Թրամփը զարմացած է, թե ինչպես են հրաժեշտ տալիս Խամենեիին

Հետևում եմ Խամենեիի հուղարկավորությանը և այնտեղ հավաքված Իրանի ղեկավարությանը։ Մեկ հարվածը բավական է բոլորին ոչնչացնելու համար, սակայն չենք գնա այդ քայլին, քանի որ այդ դեպքում մեզ հետ բանակցող չի լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահ...