Սպառողական շուկայում գներն աճել են 3.3%-ով․ «Ժողովուրդ»

5 Ապրիլի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. մարտը 2024թ. մարտի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Իջևանում:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5%-ով:

2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:

2025թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի` 0.8%, հացի՝ 2.2%, ալյուրի՝ 4.0%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.1%, 0.6% գնաճ:

Շոկոլադի գինը 2025 թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով:

Իշխան ձկնատեսակի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 21.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 3.7%-ով:

Նման գնաճին զուգահեռ չեն դադարում հարկային նոր տոկոսների աճն ու տնտեսվարողների հարկային պարտավորությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սրանով փորձում են հաճոյանալ Ալիևին․ Լևոն Քոչարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին 

  «Այն, որ գործը և հետապնդումը քաղաքական են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչքան էլ փորձեն դրան իրավական բացատրություններ տալ, իրականությունն այլ է։ Նպատակների հետ կապված կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց եթե...

 Երկրաշարժ՝  Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

 Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք

Սեպտեմբերի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:17 գրանցվել է հյուսիսային լայնության 40.48⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ: Հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:...

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն է, և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարում է Հայաստանի վարչապետը: Գրում է «Ազատություն»-ը: Երևանում ընթացող «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին մասնակցող...

Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված  մարտական ատրճանակ. անձը ձերբակալվել է

Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ. անձը ձերբակալվել է

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով...

«Այո՛, 0 դասարանում ենք մենք»․ Փաշինյանը մի դասարան էլ հետ գնաց

«Մենք այդ PISA հետազոտության մասին խոսում ենք, իսկ ինչո՞ւ չենք առերեսվում, որ Հայաստանում երկար ժամանակ սովորելն ամոթ է եղել։ Այսինքն՝ երեխաներից սկսած՝ ոչ մեկը սրա մասին չի խոսում։ Էլի կգնանք, կասենք և այլն, և այլն։ Սովորելն ամոթ է,...