Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Գենսեր

Ապր 4, 2025

CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հողվածի հեղինակ՝ պարբերականի Վաշինգտոնի թղթակից Մադլեն Էլհաբալը թեմայի հետ կապված զրուցել է  Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան, հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերի հետ: Ստորև հոդվածը ներկայացվում է թարգմանաբար՝ որոշ կրճատումներով.

«Միջազգային հեղինակավոր իրավապաշտպանը կոչ է անում Թրամփի վարչակազմին կատարել իր նախընտրական խոստումը և  հայ քրիստոնյաների անունից միջամտել, քանի որ վերջերս բանակցված խաղաղության համաձայնագիրը սպառնում է ռազմագերիներին թողնել անօգնական վիճակում:

«Մեր պահանջը վարչակազմին սկզբից ևեթ շատ հստակ է եղել. հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումը պետք է լինի  [խաղաղության պայմանագրի] առաջխաղացման  նախապայման. դա եղել է վարչակազմի դիրքորոշումը», — CNA-ին ասել է միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը:

Թեև այս ամսվա սկզբին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության պայմանագրի տեքստի կետերի համաձայնեցման մասին, սակայն այն չի ստորագրվել, չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցմեդիայում այն ստորագրելու պատրաստակամություն  է հայտնել:

Գենսերը, որը հայտնի է աշխարհի տարբեր մասերում անարդարացիորեն բանտարկված մարդկանց ազատելու իր հաջողված փորձով, ներկայումս աշխատում է ազատել Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի էթնիկ հայերի կառավարության նախկին պետնախարարին:

Գենսերը նշել է, որ Վարդանյանին՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդին  չի թույլատրվել ունենալ Աստվածաշունչ, ինչը, նրա խոսքերով, «միայն ամրապնդում է այն, որ նրա և Լեռնային Ղարաբաղի այլ առաջնորդների հալածանքը բացառապես այն պատճառով չէ, որ նրանք եղել են այսպես կոչված «անկախացող հանրապետության» ներկայացուցիչներ, այլ պայմանավորված է նաև նրանց քրիստոնյա լինելու հանգամանքով»:

«Մենք նաև տեսել ենք էթնիկ զտումից հետո հայկական եկեղեցիների և հայկական ժառանգության այլ հուշարձանների հիմնահատակ ավերումը», — ավելացրել է Գենսերը:

Վարդանյանին առաջադրվել է 42 առանձին մեղադրանք: Նրա դատավարությունն անցկացում է ռազմական տրիբունալում, չնայած նա երբեք զինվորական չի եղել: Բանտարկվելուց հետո նա երկու անգամ հացադուլ է հայտարարել, ըստ Գենսերի, վերջին հացադուլը տևել է 23 օր, որի ընթացքում նա կորցրել է մոտ 14 ֆունտ:

Հայ քրիստոնյա գերիների ազատությունը պետք է տեղի ունենա մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը

Գենսերի խոսքով՝ Վարդանյանին ազատելու իր աշխատանքի մի մասը վերաբերում է նաև բոլոր մյուս հայ գերիների, Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավունքների, ինչպես նաև երկու երկրների միջև իրական խաղաղության և կայունության հասնելու  խնդիրներին. «Երբ դու ներկայացնում ես բարձր հեղինակություն ունեցող քաղբանտարկյալի,  քո աշխատանքը չի վերաբերում բացառապես նրան:  Իրականում այստեղ  խոսքը հարցերի ավելի լայն շրջանակին նայելու և դրանց լուծման համար ջանքեր գործադրելու մասին է»:

Գենսերը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր պաշտպանել հալածանքների ենթարկվող  հայ քրիստոնյաներին, դատապարտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որպես «էթնիկ զտում»: Այժմ, ինչպես ասում է Գենսերը, գերիների ազատ արձակումը «նոր վարչակազմի համար առաջնահերթ խնդիր է»:

«Մեզ ասվել է, որ նրանց ազատությունը պետք է լինի նախապայման, որպեսզի նախագահ Թրամփը վերջնական աջակցություն հայտնի խաղաղության պայմանագրին», — հայտնել է Գենսերը:

«Կարծում եմ` դա իսկապես կարևոր զարգացում է, քանի որ մեր ամենամեծ մտավախությունն այն էր, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվի՝ առանց հաշվի առնելու  Լեռնային Ղարաբաղի կամ հայ քրիստոնյա գերիների հարցի լուծումը, ապա դժբախտաբար, դա կարող է հանգեցնել այդ բանտարկյալների զոհաբերմանը՝ որպես այդ համաձայնության մի մաս»:

Ըստ Գենսերի, այս կարևոր  հարցերից ներկայիս խաղաղության պայմանագրում ոչ մեկը ներառված չէ, դրանք  չկան նաև երկկողմ օրակարգում: Այնուամենայնիվ, նրա խոսքով,  Թրամփի վարչակազմը կարող է շատ բան անել այս նպատակներին հասնելու համար:

Գենսերը հրաժարվեց ասել, թե ինչ կոնկրետ մեթոդներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու համար, չնայած նա խրախուսեց Թրամփի վարչակազմին «ցնցել» Ադրբեջանի նախագահին, ում նա նկարագրեց որպես բռնապետ:

«Ի վերջո, — ասաց Գենսերը, — բռնապետները քաղբանտարկյալներին ազատ են արձակում միայն այն ժամանակ, երբ  ստիպված են դա անել: Նրանք երբեք  դա չեն անում մեծահոգությունից կամ մարդասիրական մղումներից ելնելով: Դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բռնապետը տեսնում է, որ քաղբանտարկյալին կամ քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելն իր վրա ավելի թանկ է նստում, քան ազատ արձակելը»:

Հայ քրիստոնյա գերիների դժվարին վիճակի մասին հարցին ի պատասխան ԱՄՆ Պետքարտուղարությունը CNA-ին ասել է հետևյալը. «Մենք շարունակում ենք մոտիկից հետևել իրավիճակին տարածաշրջանում մեր դեսպանատների միջոցով: Բոլոր կալանավորված անձանց իրավունքները պետք է հարգվեն, և եթե նրանց քրեական մեղադրանք է առաջադրվել, նրանց պետք է տրամադրվեն արդար դատավարության բոլոր երաշխիքները»:

Գենսերն ասաց, որ խաղաղությունը հնարավոր չի լինի, քանի դեռ «բոլոր խնդիրները չեն բացահայտվել, բանակցվել և լիովին լուծվել խաղաղության պայմանագրի շրջանակներում»:

«Խաղաղության պայմանագիրը, որը չլուծված է թողնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագան և հայ քրիստոնյա գերիների ազատ արձակումը, ապագա բռնկումների, տարաձայնությունների և նույնիսկ հնարավոր պատերազմի բաղադրատոմս է», — ասում է  նա»:

Նմանատիպ նյութեր

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր. Փաստաբան

Ռուբեն Վարդանյանի հանցագործությունը պարզապես ԼՂ-ի ժողովրդի արժանապատվության և ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Այս մասին այսօր ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավական...

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

ԶՊՄԿ-ից ազատված 8 աշխատող դիմել է դատարան՝ աշխատանքի վերականգման համար․ hetq.am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) նախկին աշխատակից Վահե Մխիթարյանը «Հետքի» հետ զրույցում նշել է, որ փետրվարին ընկերության կողմից ազատված 8 աշխատակիցները դատարան են դիմել աշխատանքի վերականգնման հայցով։ Նախքան դատարան դիմելը, ըստ Մխիթարյանի, իրենք սահմանված...

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերներ. Լավրով

Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կզարգացնի ոչ ի վնաս իր գործընկերների։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Բոլորը մոտ ժամանակներս կտեսնեն, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն փոխադարձ հետաքրքրություն ունեն կառուցողական...

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանում կրկին խոշոր պшյթյուն է տեղի ունեցել. կան զnհ և վիրավnրներ

Իրանի Սպահան քաղաքում «Ava Nar Parsian» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 2-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Ըստ «Iran International» լրատվականի՝  «Ava Nar Parsian» ընկերությունը մասնագիտացած է «այրվող...

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Ինչո՞վ է հայտնի իրավապահների թիրախում հայտնված դատավոր Արտուշ Գաբրիելյանը

News.am-ը գրում է. Կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով անցնող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ով դատավորի պաշտոնին...