Քաշքշում են առևտրականներին, խլում և առգրավում վերջիններիս գույքը. Գառնիկ Դանիելյան

3 Ապրիլի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

«Երևանի կենտրոնական փողոցներում դրոշներ, փուչիկներ, խաղալիքներ վաճառող առևտրականներն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկաններն իրենց հանդեպ չափազանց կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում։ Շատ հաճախ քաշքշում են առևտրականներին, խլում և առգրավում վերջիններիս գույքը։

Ի դեպ, անհասկանալի է նաև առգրավված գույքի ճակատագիրը։ Յուրացվու՞մ է, պահվու՞մ է որևէ վայրում․ պարզ չէ։

Նշեմ, որ առևտրականների շարքերում կան չունևոր, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, որոնց համար սա ապրուստի միակ միջոցն է։ Եվ քաղաքային իշխանություններն արգելելուց ու տուգանելուց առաջ պետք է այլ հնարավորություններ ստեղծեն այս մարդկանց համար։

Մեր քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է։ Քաղաքային իշխանություններին կոչ եմ անում վերանայել այսպիսի մոտեցումը, իսկ ոստիկաններին՝ ցուցաբերել պատշաճ վերաբերմունք»։

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...