Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի. «Փաստինֆո»

2 Ապրիլի, 2025

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։  Գործի վերանայման հիմքում դրվել է կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանի մահվան հանգամանքը։

Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ փոխգնդապետի ծեծի գործով 5 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտվել Հարություն Գրիգորյանը։ Վճիռը մտել էր օրինական ուժի մեջ, սակայն կոմայի մեջ գտնվող Արա Մխիթարյանը 2023թ․  մահացել է։

Մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 92217623 քրեական վարույթը, որը 2024 թվականի մայիսի 15-ին կարճվել է։  Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանին հասցեագրված դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել էր նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կցելով թիվ 92217623 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի՝ 2024 թվականի հունիսի 11-ի որոշմամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար նախնական վարույթն ուղարկվել է նախաքննական մարմնին։ Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը քննվել է գրավոր ընթացակարգով։ Ըստ բողոքաբերի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք անհայտ են եղել ստորադաս դատարաններին դատական ակտը կայացնելիս, և որոնք ինքնին, ինչպես նաև մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանր լինելը։ Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ տուժող Արա Մխիթարյանը մահացել է գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը նշանակում է, որ ստորադաս դատարանները չեն իմացել և չէին կարող իմանալ նշված հանգամանքի մասին։ Միևնույն ժամանակ, ստացված դիակի դատաբժշկական փորձաքննության   եզրակացության և դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության   եզրակացության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ նշված մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ։

Վճռաբեկ դատարանը որոշել է գործն ուղարկել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Միևնույն ժամանակ Հարություն Գրիգորյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացվել։  Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...