Երևանում 26-ամյա աղջիկը պղպեղային օդամղիչով փչել է քաղաքացու աչքերին. Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

2 Ապրիլի, 2025

Մարտի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ դեմքի գազային ինչ-որ նյութ փչելու հետևանքով «դեմքի շրջանի այրվածք, հարցական» ախտորոշմամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է դիմել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Գոռ Մ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ մարտի 29-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, նշված խաչմերուկում վիճաբանության ժամանակ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Լիլիթ Ս․-ն իր մոտ եղած «պղպեղային օդամղիչով» փչել է Գոռ Մ․-ի աչքերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...