Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմել է Գերմանիայի նախագահին՝ Բաքվում բարձրաձայնել հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի մասին

1 Ապրիլի, 2025

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման գործում և նրա կարևոր ազգապահպան առաքելությունը։

Նորին Սրբությունը հաստատեց, որ պատմության ընթացքում հայ ազգն իր հավատքի զորությամբ և առ Աստված ապավինությամբ է դիմագրավել նեղություններն ու փորձությունները, Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի նմանությամբ հաղթահարել բազում գողգոթաներ՝ այդ թվում 20-րդ դարասկզբին իր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ նույն հավատքով և ամուր կամքով հայ ժողովուրդը կհաղթահարի վերջին տարիներին հայրենիքին պատուհասած փորձությունները և ներկա ծանր մարտահրավերները։

Նկատի առնելով այն, որ Գերմանիայի նախագահը մեկնելու է նաև Ադրբեջան՝ Վեհափառ Հայրապետը խնդրանքով դիմեց պրն․ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Բաքվում բարձրաձայնելու Արցախի ժողովրդի արդար իրավունքների, ինչպես նաև հայ ռազմագերիների ազատ արձակման, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրները։ Նորին Սրբության խոսքի համաձայն, առկա հարցերի հետևողական բարձրաձայնման շնորհիվ վերջիններիս արդար հանգուցալուծմամբ միայն հնարավոր պիտի լինի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել և ժողովուրդների խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել։

Գերմանիայի նախագահ Շտայնմայերը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին քրիստոնեական հնագույն սրբավայր այցելելու հնարավորության համար, կարևորեց կրոնների դերակատարությունը ժողովրդների կյանքում խաղաղության և համերաշխության ապահովման գործում։ Պրն․ Շտայնմայերը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ իր միջնորդական ջանքերը կգործադրի ի նպաստ տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման։

Վերջում նախագահը Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ուղեկցությամբ շրջեց Մայր Տաճարում, ծանոթացավ հիմնանորոգված սրբավայրի պատմությանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի հետ միասին Իջման Սուրբ Սեղանի առջև աղոթք բարձրացրեցին առ Աստված աշխարհում խաղաղության և մարդկության բարօր ու ապահով կյանքի համար։

Նմանատիպ նյութեր

Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: Այս մասին հայտնում է առողջապահության...

Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք. Արթուր Խաչատրյան

Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ «Զարմանում եմ, որ զարմանում ու զայրանում եք: Հայաստանի այսօրվա տիրակալների համար Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ պետք չեն: Նորատ Տեր-Գրիգորյանցի նման մարդիկ Հայաստանի այսօրվա տիրակալների թշնամիներն են:...

Նիկոլ ընտրողներ, ոնց եք հետո ապրելու էն հսկա «գրեխի» զգացումով, որը վերցրել եք ձեր ուսերի վրա. Գագիկ Ասատրյան

Նիկոլ ընտրողներ, ոնց եք հետո ապրելու էն հսկա «գրեխի» զգացումով, որը վերցրել եք ձեր ուսերի վրա. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակոնտրոն կուսակցության անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նեոլիբերալ քպ-ական խունտայից մի «իզգոյ» բացեիբաց հայտարարում է, որ Հայաստանում օն-լայն կազինոների արգելումը ու դաշտում որպես հեգեմոն vbet-ին թողնելը, Հայաստանում խաղադրույքների...

Նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ իրանագետ

Նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ իրանագետ

Ամերիկյան «Foreign Affairs» հեղինակավոր պարբերականը «Ինչո՞ւ Ամերիկան չի կարող խեղդել Իրանին» վերնագրով շատ արժեքավոր վերլուծություն է հրապարկել, որի հիմնական առանցքը հետևյալն է. ԱՄՆ-ի կողմից հայտարարված «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է այն սխալ...

«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի

«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի

Երևանի ավագանու որոշմամբ «Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի. սա ըստ էության, տրամաբանական շարունակությունն է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման: Նախաձեռնությունը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևանի...