Կտրել ենք կառավարության շենքը շրջապատող 59 թեղիները, տեղը տնկել ենք 82 կատալպա. Բեգոյան

31 Մարտի, 2025

Պարոն Բեգոյան, ասում են, որ դուք ծառեր եք կտրում և սակուռաներ եք տնկում ամենուրեք: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին:

Վերջինս արձագանքեց. «Ցավոք սրտի, այնտեղ, որ կտրել ենք, դիմացի հատվածում մի քանի ծառեր մնացել են, դրանք թեղիներ են, կարող են տեսնել, թե ինչ ծառեր ենք կտրում։

Միշտ էլ մենք բազմաթիվ գրություններ ենք ստացել կառավարության շենքի կողքերով և հետնամասով Մելիք-Ադամյան փողոցում շատ խիստ վթարային, ծեր, փտած, հիվանդ թեղի տեսակի ծառատեսակներ, որոնք դեռևս 2022 թվականից ներառված էին փոխարինման ծրագրի մեջ: Արդյունքում այդ փողոցում երկու օրվա ընթացքում մեզ հաջողվել է բերել ջրագիծ, անցկացնել բոլորովին նոր ոռոգման համակարգ, հեռացվել է 59 թեղի տեսակի ծեր, փտած, գրեթե սաղարթ չձևավորող ծառատեսակներ: Այդ 59-ի փոխարեն տնկվել է 82 կատալպա գնդաձև ծառատեսակ, որոնք իրենց չափսերով ավելի մեծ են, քան տնկվել են Թումանյան փողոցում: Սրանք մոտ 15 տարեկան ծառեր են, կարծում եմ հենց այս տարի այդ ծառերը կունենան բավականին ստվեր:

Ինչ վերաբերվում է դրանց գնդաձևությանը, մենք կարծում ենք, որ ինչպես կառավարության շենքի կամ Հանրապետության հրապարակի ամբողջ տարածքում է գնդաձև ծառատեսակներ տնկվել հատուկ, որպեսզի չփակվի այդ ճարտարապետական կոթողների արտաքին տեսքը, այնպես էլ այդ շենքերը գեղեցիկ են նաև իրենց կողքերից և հետնամասից: Հետևաբար նույն մոտեցումը ցուցաբերվել է նաև կառավարության շենքի ամբողջ հարող տարածքով»:

Ավինյանն ընթերցեց որոշ մեկնաբանություններ Facebook-ից և Բեգոյանին խնդրեց մեկնաբանել. «Մենք ասել ենք, որ մենք վերջին երեք տարվա ընթացքում 45.8 հեկտար նոր կանաչ տարածք ենք ստեղծել Երևան քաղաքում: Ես ուզում եմ մեկնաբանությունները կարդալ և ակնկալում եմ ձեր մեկնաբանությունները դրա հետ կապված։ Մասնավորապես Գինոսյան Հայկը գրել է. «Այս որտեղ եք տնկել, երկիրը այդքան տարածք չունի»։

Բեգոյանն էլ արձագանքեց. «Կխնդրեմ այցելել Եռաբլուր պանթեոնին հարող լանջեր, որը նաև հարում է Իսակով պողոտային և Սեբաստիա փողոցին: 15 հեկտար տարածքում տնկվել է քաղաքային ուրբան անտառ, օգտագործվել են նաև շատ պտղատուներ, հիմնականում ծիրանենիներ: Դրանք այս պահին շատ գեղեցիկ ծաղկման փուլում են:

Այնուհետև մարզահամերգային համալիրի մուտքին հարող աջ և ձախ կողմերում նույնպես հիմնվել է ուրբան անտառ, այդտեղ Երևանի քաղաքապետարանին պատկանող 8,5 հեկտար հողատարածքի վրա։

Այսինքն Համալիրին հարող տարածքում 8,5 հեկտար, Եռաբլուրին հարող տարածքում՝ 15 հեկտար, Հաղթանակ զբոսայգուն հարող լանջերին՝ 5 հեկտար, Նորքի երբեմնի այգիներում՝ 7 հեկտար, Ավան վարչական շրջանի լանջերին՝ 1 հեկտար, 6-րդ մասիվունմ 1 հեկտար, Փարոսի բլուրն ամբողջությամբ պատված է պտղատու ծառերով, դեռ մի 4-5 հեկտար մնացել է: Այդտեղ հիմնականում տնկված են սալորենիներ, ծիրանենիներ, բայց կան նաև խնձորենիներ, տանձենիներ և այսպես շարունակ»:

Տիգրան Ավինյանը խնդրեց նաեւ հայտնել, թե տնկված 20 հազար ծառերից քանիսն է սակուրա: Բեգոյանն ասաց, որ 2022-ից ի վեր քաղաքապետարը ձեռք է բերել ընդամենը 100 սակուրա, որոնցից մի քանիսը դեռ տնկված էլ չեն:

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...