Թուրքիայում ցույցերի ընթացքում ձերբակալվել է 260 մարդ

28 Մարտի, 2025

Թուրքիայում բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 1879 մարդ, որից 260-ը ձերբակալվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նա նշել է, որ երկրում անվտանգությանը սպառնացող գործընթացներ են սկսվել.«Մեր ժողովրդի եղբայրության դեմ սադրանք է կատարվել, հարձակվել են մեր ոստիկանների վրա, ոտնահարվել են մեր բարոյական արժեքները։ Արդարությունը տեղի է ունենում դատարանի դահլիճում, ոչ թե փողոցում»։

Նա հավելել է, որ «Թուրքիան խորապես արմատավորված ժողովրդավարություն ունեցող պետություն է, և որ ժողովրդավարության իրենց ըմբռնումը հիմնված է ժողովրդի կամքի վրա»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մարտի 19-ից զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական մրցակիցն է համարվում հնարավոր արտահերթ ընտրություններում։

Նմանատիպ նյութեր

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող. ՆԳՆ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 միլիոն 483 հազար 520 ընտրող. ՆԳՆ

Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն Ազգային ժողովի ընտրությունների...

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է...

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Շնորհակալ եղիր, որ հենց հիմա մոտակա զուգարանում...

Իրանը վերանայել է հակամարտության կարգավորման իր առաջարկները

Իրանը վերանայել է հակամարտության կարգավորման իր առաջարկները

Պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով պակիստանյան աղբյուրին։ «Մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է աղբյուրը` պատասխանելով...

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Բաքվում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել է Բաքվում մինչ օրս պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։ Արամ Ա-ն խոսել է նաև արցախահայության վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխավորությամբ, անդրադարձել...