ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub

27 Մարտի, 2025

Էմմա Պալյանի ամուսնու մեքենան Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահություն է իրականացնում։ MediaHub-ի ֆիքսած կադրում նրա ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի (Գյումրիում ավելի շատ Աբուլ անունով է հայտնի) մեքենան տևական ժամանակ կանգնած է Գրիգորյանի շտաբի մոտ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Մեր քաղաքը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի շտաբներում և տանը։

Նշենք, որ վերջին օրերին Գյումրու ընտրություններին մասնակցող քաղաքական ֆավորիտ ուժերի առաջին համարների նկատմամբ քրեական հետապնդումներ են սկսվել, որոնք, ըստ ընդդիմության, քաղաքական ենթատեքստ ունեն և ոչ այլ ինչ են, քան ռեպրեսիաներ։

Բանն այն է, որ Գյումրիում Սարիկ Մինասյանի ընտրվելու շանսերը անգամ ՔՊ-ն ցածր է համարում։ Թերևս դա է պատճառը, որ ԱԺ ամբիոնից են իշխանական պատգամավորները խնդրում, հորդորում, որ իրենց Սարիկին գյումրեցին տա իր ձայնը։ Եվ քանի որ միայն դա բավարար չէ, ճնշումներ էլ են բանեցնում, և ըստ էության, բանագնացներ են ուղարկում, որ տեղում հսկեն իրավիճակը, և ՔՊ վարչության ղեկավարին ճիշտ զեկուցեն իրավիճակը։

Նմանատիպ նյութեր

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

9-րդ գումարման ԱԺ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերած, 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքում։ Այս մասին խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո հայտարարեց 18 արդարների գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ նշելով, որ պատգամավորի...

Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

Նարեկ Կարապետյանին աբսուրդային մեղադրանք է առաջադրվել. կալանավորման հարց չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ. Արամ Վարդևանյան

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված...

Այստեղ օրենք չկա, վերևից եկած հրամաններ են կատարում․ Արթուր Սարգսյան 

Մենք մի տարի այս դահլիճում տեսել ենք, որ այստեղ ապօրինություններ են, օրենք չկա, վերևից եկած հրամաններ են կատարում։ Այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Ճիշտն ասած, ես չէի ուզի,...

Փաստաբանները փորձեցին դատախազին բացատրել, որ 8-րդ և 9-րդ գումարման ԱԺ-ները տարբեր են 

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ներկայացրեց տնային կալանքի տակ գտնվող «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու վերաբերյալ՝ շեշտելով նրա ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր լինելու հանգամանքը, ինչին դատախազը դեմ էր։...

Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածnվ uպանել են իրենց մորը

Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածnվ uպանել են իրենց մորը

Բացահայտվել է Մելիքգյուղում 4 ամիս առաջ եղբայրների կողմից իրենց մորը կյանքից զրկած ու կիսակառույց շինությունում թաղած սպանությnւնը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․...